Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը մշակվել է դեռևս հոկտեմբերի 10-ից․ ՌԴ ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂարաբաղում այս կամ այն տեսքով ռուս խաղաղապահների տեղակայման թեման մշակվում էր դեռևս մեկ ամիս առաջ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Դիտորդների, խաղաղապահների մասնակցության թեման քննարկվել է մեկ ամիս առաջ, քննարկվել է փորձագետների մակարդակով, դիվանագետների բանակցությունների մակարդակով։ Այս թեման արդեն օրակարգում էր: Ինչպես հասկանում եք, նման որոշումները մշակվում են մեծ ուշադրությամբ՝ հաշվի առնելով, որայն իրականացվում է երկու կողմից, այս դեպքում՝ երեք կողմից`երկու հակամարտող կողմերը և Ռուսաստանը», - ասել է Զախարովան «Դոժդ» հեռուստաալիքի եթերում: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ նման որոշումներ չեն կարող կայացվել առանց համապատասխան գերատեսչությունների շատ մանրամասն ուսումնասիրության:
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
3
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի դեկտեմբերի 3-ին և 4-ին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



