Իդլիբում ռուսական օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել ջիհադիստների բազաներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի օդատիեզերական ուժերը նախօրեին նոր հարձակում են սկսել Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջանի վրա՝ Իդլիբի հարավային ծայրամասերում թիրախավորելով ջիհադականների բազաները, գրում է almasdarnews.com-ը։
Իդլիբի նահանգից ստացված տեղեկությունների համաձայն՝ ռուսական օդատիեզերական ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Ջեբել Ազ Զավիա շրջանի վրայով՝ ջիհադիստների թիրախները բացահայտելու համար:
Հետախուզական թռիչքներից հետո ռուսական օդատիեզերական ուժերը ռմբակոծել են ջիհադիստների ռազմակայանները և թաքստոցները։
Մինչ այդ ռուսական օդատիեզերական ուժերը ջախջախիչ հարվածներ էին հասցրել Իդլիբի հյուսիսային շրջանում գտնվող «Ֆայլակ աշ Շամ» մարզումային ճամբարին, ինչի հետևանքով մահացել էր ավելի քան 100 զինյալ։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



