ՖԱՖ. Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իր կյանքը նվիրեց մեր կրտսեր ընկեր Հայկ Մկրտչյանը (լուսանկար)
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը ցավակցական ուղերձ է հղել առաջնագծում զոհված Հայկ Մկրտչյանի մահվան կապակցությամբ:
«Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իր կյանքը նվիրեց մեր կրտսեր ընկեր Հայկ Մկրտչյանը:
Ազնիվ, պայքարող ու հայրենասեր տեսակը թույլ չտվեց հանդուրժել ոսոխին հայ հողի վրա ու մղեց պայքարի:
Հայրենիքի հանդեպ ունեցած պարտքը Հայկը տվեց իր կյանքով, դասվելով հերոսների շարքին ու կրելով նահատակների փառքը:
Քո գործը շարունակվելու է եղբայր, հայրենիքի համար պայքարը շարունակվելու է, Հայաստանը հաղթելու է, Արցախը հաղթելու է:
Հավերժ փառք»,- ասվում է ՖԱՖ-ի ցավակցական ուղերձում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



