Երևան, 14.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ ստորագրվեց Հայաստանի համար նման ոչ շահեկան փաստաթուղթ. Նիկոլ Փաշինյանի ուղերձի տեքստն ամբողջությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել հայ ժողովրդին: Ներկայացնում ենք ուղերձի տեքստն ամբողջությամբ.

«Սիրելի ժողովուրդ, քույրեր և եղբայրներ.

Հայաստանն ու հայ ժողովուրդը ապրում են չափազանց դժվար օրեր: Մեր բոլորի սրտի մեջ կսկիծ կա, մեր բոլորի աչքերի մեջ արցունք, մեր բոլորի հոգու մեջ ցավ: Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի ավարտը այնպիսի մի փաստաթղթի ստորագրմամբ, ինչպիսին է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը, ըստ էության հանրային հուսահատություն է առաջացրել և բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանն ակնկալվում է առաջին հերթին ինձնից:

Ինչո՞ւ ստորագրվեց Հայաստանի համար նման ոչ շահեկան փաստաթուղթ: Դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը զեկուցում էր, որ րոպե առաջ պետք է կանգնեցնել պատերազմը, իսկ Արցախի նախագահը ահազանգում էր, որ եթե ռազմական գործողությունները չկանգնեն, օրերի, որոշ սցենարներով նույնիսկ ժամերի ընթացքում կարող ենք կորցնել Ստեփանակերտը:

Շատերը, իհարկե, կարող են ասել, որ եթե արդեն կորցրել էինք Հադրութը, Շուշին, կարող էինք կորցնել նաև Ստեփանակերտը և դրանից շատ բան չէր փոխվի: Իրականությունը, սակայն, մի փոքր այլ է, որովհետև եթե կորսվեր Ստեփանակերտը, որը ինչպես արդեն հրապարակային ելույթով հաստատեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այդ պահին մեծ հաշվով անպաշտպան էր, դրանից հետո անխուսափելիորեն կորսվելու էին Ասկերանը, Մարտակերտը, ընդ որում չափազանց կանխատեսելիորեն, որովհետև այս քաղաքները պատերազմի մեկնարկի պահին թիկունք էին, առաջնագծից բավականին հեռու և պաշտպանական կառույցներ և ամրություններ չունեին, նաև չկային մարտունակ այնքան ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին իրականացնել այս քաղաքների պաշտպանությունը:

Իսկ ի՞նչ տեղի կունենար այս քաղաքների անկումից հետո. պաշտպանության բանակի երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ պաշտպանական շրջանները կհայտնվեին հակառակորդի շրջափակման մեջ, ինչը  նշանակում է, որ մեր շուրջ 20 հազար զինվորներ և սպաներ կհայտնվեին հակառակորդի զորքերի կողմից օղակված վիճակում՝ անխուսափելիորեն հայտնվելով զոհվելու կամ գերեվարվելու հեռանկարի առջև: Այս պայմաններում հասկանալիորեն, անխուսափելի կլիներ նաև Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների անկումը՝ հանգեցնելով ամբողջական աղետի:

Շատերը, ժամանակի տրամաբանության բերումով, հնարավոր է հարց հնչեցնեն, իսկ ինչո՞ւ էի ես փաստաթուղթը ստորագրելու պահին այդքան մտահոգ մեր զինվորների անվտանգությամբ և ինչու նույնքան մտահոգ չէի դրանից առաջ:

Խնդիրը հետևյալն է, որ ըստ էության հրամանատարի ամենակարևոր գործառույթը կայանում է զինվորի առաջ խնդիրներ դնելը, որոնք ունեն կոնկրետ մարտավարական կամ ռազմավարական նպատակ և հրամանատարը այդ խնդիրներն առաջադրում է հասկանալով, որ դրանց կատարումը կարող է հանգեցնել զինվորի զոհվելուն, հանուն հայրենիքի զինվորի զոհվելուն: 

Փաստացի լինելով գերագույն հրամանատարի դերում, պատերազմի մեկնարկի առաջին օրից հենց այդպիսի խնդիրներ եմ դրել բանակի, զինված ուժերի առջև: Բայց երբ ստեղծվում է իրավիճակ, երբ զինվորը որևէ կերպ չի կարող ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա, արդեն ոչ թե զինվորը պետք է զոհվի հանուն հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհաբերությունների գնա հանուն զինվորի, հրամանատարը ոչ թե զոհվելու հրաման պետք է տա զինվորին, այլ ինքը պետք է զոհվի հանուն զինվորի:

Այս գիտակցությամբ եմ ստորագրել բոլորիդ հայտնի, տխրահռչակ փաստաթուղթը և այդ փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է, ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով, բայց 25 հազար զինվորի կյանքը ավելի կարևոր էր, կարծում եմ նաև ձեզ համար: 

Սպառնալիքի տակ էր հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած զինվորների կյանքը, ընդ որում՝ այդ զինվորները թիկունքում ստեղծվող այդ իրադրության վրա ազդելու ոչ մի հնարավորություն չունեին, թիկունքում այլևս չկային մարտունակ այնպիսի ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին ազդել իրավիճակի վրա և ուրեմն՝ եկել էր հրամանատարի ժամանակը հանուն այդ զինվորների վտանգելու սեփական կյանքը՝ թե ֆիզիկական, թե քաղաքական առումով: Եկել էր հայրենիքի ժամանակը՝ հանուն հայրենիքի ոչինչ չխնայած այդ զինվորների համար գնալ զոհողությունների, և ես այդ թուղթը ստորագրել եմ հենց այս գիտակցությամբ:

Ընդ որում, այս իրավիճակում և պայմաններում հարցը արդեն ոչ թե օրերի և շաբաթների տիրույթ էր մտել, որտեղ կարելի էր խուսանավել, խորամանկել, այլ որոշում պետք է կայացվեր ժամերի ընթացքում, հակառակ դեպքում կարող էր սկսվել մի պրոցես, որը կավարտվեր մեր 10 հազար, 20 հազար, 25 հազար զինվորների զոհվելով կամ գերեվարությամբ:

Շատերը հիմա նաև այսպիսի հարց են շրջանառում. իսկ ինչո՞ւ հրաժարական չտվեցի՝ այդ թուղթը չստորագրելու համար: Որովհետև դա կնշանակեր դասալքություն, դա կնշանակեր հանուն զինվորի դժոխային առաքելություն կատարելու պարտավորությունը թողնել մեկ ուրիշի ուսերին, այն հույսով, որ հետո կասեին, թե վարչապետ Փաշինյանը էնքան հայրենասեր էր, որ էդ ստորացուցիչ թուղթը չստորագրեց, իսկ էս մյուսը թուլամորթ ու դավաճան գտնվեց և գնաց նման ամոթալի քայլի: Նաև այն պատճառով, որ ինչպես ասացի, որոշումները պետք է կայացվեին ժամերի ընթացքում, հակառակ դեպքում թափանիվը կարող էր պտտվել, որն այլևս որևէ ձևով հնարավոր չէր լինի կանգնեցնել:

Հաջորդ հարցը, որը պարբերաբար հնչում է հետևյալն է. իսկ այդ փաստաթղթի ստորագրումից առաջ ինչու՞ չխորհրդակցեցի ժողովրդի հետ: Շատ պարզ պատճառով. ժողովրդի հետ խոսելու ժամանակ պետք է հրապարակային անկեղծորեն ներկայացնեի օբյեկտիվ իրավիճակը, իսկ դա նշանակում է՝ իրադրության մասին մանրամասն տեղեկություններ հաղորդել նաև հակառակորդին, դեռ ավելին՝ մեր 25 հազար զինվորների ժամերի ընթացքում շրջափակելու մանրամասն ծրագիր ներկայացնել նրան՝ սրանից բխող բոլոր հետևանքներով: Եվ հետո, ես խոստացել եմ ժողովրդի հետ քննարկել Ղարաբաղի հարցի կարգավորման տարբերակները, իսկ այս փաստաթղթով ոչ թե հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, այլ ընդամենը ռազմական գործողությունների դադար: Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ, և այս առումով անելիքները դեռ առջևում են:

Հասկանալի և բնականորեն առաջացող հաջորդ հարցը հետևյալն է. իսկ ինչո՞ւ թեկուզ այսպիսի պայմաններով զինադադարի հնարավոր չէր հասնել պատերազմի առաջին օրերին: Կամ գուցե մի փոքր ավելի ուշ: Սրա համար երկու պատճառ կար. նախ դրա համար պետք է առանց մարտի հանձնեինք յոթ շրջան, ներառյալ Շուշին և երկրորդը ռազմական իրադրությունն այնպիսին էր, որ մենք հույս ունեինք, որ նոր ռեսուրսների ներգրավմամբ, գերմարդկային ճիգերով կկարողանանք բեկել իրավիճակը, այդ էր պատճառը, որ ես, Արցախի նախագահը անընդհատ հանդես էինք գալիս հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու կոչերով, բայց նաև դա փորձում էինք անել այնպես, որ մեր ուղերձը հանկարծ չկոտրի, հուսահատ չանի առաջնագծում կռիվ տվող զինվորին և մեր ունեցած պրոբլեմների մասին հավելյալ տեղեկատվություն չտա հակառակորդին: Մենք՝ ավելի կոնկրետ Արցախի նախագահը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Պաշտպանության բանակի հրամանատարը, ես ինքս, ՀՀ կառավարությունը, մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները և բնականաբար՝ առաջին հերթին կռիվ տվող մեր զինվորները, կամավորները, սպաները, գեներալները ամեն ինչ արել ենք ամեն սանտիմետրը ատամներով պահելու համար: Ու մեր զորքը կռվել է հերոսաբար: Կռվել է ոչ թե հանձնելու, այլ պահելու համար, կռվել է ոչ թե պարտվելու, այլ հաղթելու համար: Ու կռվել է գործնականում երեք բանակների դեմ, բայց ցավոք՝ ինչպես Արցախի նախագահը երեկ նշեց իր ուղերձում, մենք բավարար չափով բանակի կողքին չկարողացանք կանգնել: Կամավորական և զորահավաքային շարժումը, իհարկե բազմաթիվ հերոսական դրսևորումներով, այնքան ամուր չգտնվեց, որ հնարավոր լինի առաջադրած խնդիրը լուծել, ու մենք կանգնեցինք մի իրողության առաջ, որից այլ ելք պարզապես չկար:  

Ինչ վերաբերվում է բուն փաստաթղթի բովանդակությանը, այն իսկապես վատն է մեզ համար, բայց պետք չէ այն ավելի վատացնել, քան կա իրականում: Մասնավորապես՝ լուրեր են տարածում Մեղրին հանձնելու մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է: Ընդամենը խոսք է գնում տարածաշրջանի տրանսպորտային ուղիները ապաշրջափակելու մասին, այդ թվում Ադրբեջանից դեպի Նախիջևան, բայց սա նշանակում է, որ պետք է ապաշրջափակվեն նաև Երևանից Նախիջևանով Սյունիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչը էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, կամ ավելի ճիշտ այն հատվածին, որը գտնվում է Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների տեղակայմամբ Լաչինի միջանցքը Գորիսից մինչև Ստեփանակերտ անխափան գործելու է, ընդ որում նաև Շուշիի հատվածում: Ռուս խաղաղապահները ապահովելու են նույնպիսի անվտանգություն, և Ստեփանակերտ-Երևան կապը պետք է լինի հուսալի: Խաղաղապահները ապահովելու են նաև Արցախի այդ հատվածի սահմանների անվտանգությունը, այնպես որ խաղաղապահների տեղակայման պարագծից ներս գտնվող բնակավայրերի բնակիչները պետք է հնարավորինս շուտ վերադառնան իրենց բնակավայրեր, և Հայաստանի ու Արցախի կառավարությունները ամեն ինչ կանեն հնարավորինս արագ ավերածությունները վերացնելու, խաղաղ և բնականոն կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելու համար:

Սկզբունքային կարևորություն ունի Ղարաբաղի հարցի վերջնական լուծման և Արցախի կարգավիճակի հարցը: Այս մասով մեր անելիքները չեն փոխվում և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ առաջնահերթություն և ըստ էության Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ: 

Ուզում եմ անդրադառնալ Հայաստանի Հանրապետությունում մեր հետագա անելիքներին, մեր առաջնային խնդիրը երկրում կայունության և անվտանգության մթնոլորտի վերականգնումն է, որը ժողովրդի իշխանության ապահովման միակ երաշխիքն է: Այս պահին մենք պետք է սա ապահովենք առաջին հերթին, որ ժողովուրդը լիարժեք տիրապետի իշխանություն ձևավորելու, իշխանություն ունենալու իր անսակարկելի իրավունքին: Կառավարությունը տուրք չի տալու նախկին իշխանությունների կողմից հովանավորվող ջարդարարների խմբերի սադրանքներին: Տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչներն ու ակտիվ մասնակիցներից շատերը ձերբակալված են, շատերը թաքնվում են, բայց անպայման կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն:

Մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում չտրվել սադրանքներին և համախմբվել կառավարության շուրջ, որը վճռական է երկիրը այս իրավիճակին դուրս բերելու իր պատասխանատվությունը անմնացորդ կրելու գործում՝ միևնույն ժամանակ երաշխավորելով, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որևէ մեկը չի խլելու՝ երկիրը թալանի, կոռուպցիայի հորձանուտ վերադարձնելու իր նպատակները իրագործելու համար: Հենց այդ թալանի ու կոռուպցիայի դառը պտուղներն ենք քաղում այսօր, երբ տասնյակ տարիներ երկրի ունեցվածքն ու եկամուտները հոսել են ձեզ հայտնի անձանց գրպաններ և ոչ թե բանակի զարգացման գործին:

Սիրելի ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Սփյուռքի հպարտ հայություն.

Մեր երկիրը ունի ապագա, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր այս դաժան փորձությունը դառնա այդ ապագայի կարևոր անկյունաքար, և մենք դասեր կքաղենք ազգովի՝ մեր գործած սխալներից: Շատերը կհարցնեն, թե արդյո՞ք այս դաժան պատերազմից հետո կարելի է խոսել լավ ապագայի մասին: Այո, որովհետև այսօր աշխարհում կան նույնիսկ այնպիսի պետություններ, որոնք 20-րդ դարի ամենադաժան կապիտուլյացիաներին են ենթարկվել, բայց այսօր դասվում են աշխարհի ամենահզոր երկրների շարքին: Նրանք դա արել են դաժան պարտությունից հետո կրթության, գիտության, արդյունաբերության ու ժողովրդավարության զարգացման վրա շեշտ դնելով, և սա պետք է լինի մեր առաջիկա անելիքը: Եվ ես բոլորիս կոչ եմ անում կենտրոնանալ այս անելիքի վրա՝ հանուն մեր երկիրը հզորացնելու: Հենց սա կլինի մեր լավագույն ծառայությունը մեր նահատակների հիշատակին, մեր վիրավոր և հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Նրանց հարազատներին, ընտանիքներին, մայրերին, հայրերին, կանանց, զավակներին:

Նրանք, իհարկե, մեզ մի հարց պիտի տան՝ զոհվածների հարազատները, թե ի վերջո ինչի՞ համար զոհվեցին իրենց հարազատները: Այս հարցի պատասխանը մեկն է՝ առաջին հերթին Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու համար, հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու համար: Մենք պարտավոր ենք մեր հայրենիքը ապրեցնելով ու զարգացնելով տեր կանգնել նրանց արյանը, նրանց զավակների ապագային, նրանց անմնացորդ նվիրումին:  

Մեր խոնարհումը նրանց առջև ամենօրյա ստեղծարար աշխատանքն է, կրթությունը, որը պիտի շենացնի մեր երկիրը: 

Եվ ուրեմն՝

Կեցցե Ազատությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը

Կեցցե Արցախի Հանրապետությունը

Եվ կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում:

Խոնարհում մեր նահատակների առաջ»:

Ասպիրինի կանոնավոր ընդունումը կարող է 40%-ով նվազեցնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հավանականությունը շաքարախտով հիվանդների մոտ27-ամյա կնոջ ոտքի վրայի թեթև ցանը չարորակ ուռուցքի ախտանիշ է եղելՈւզբեկստանում կարող են սկսել տուգանել «կվադրոբեր երեխաների» ծնողներինՔիմ Քարդաշյանի 11-ամյա դուստրը դժգոհել է, որ մայրն իր համար կերակուր չի պատրաստումՊաշտոնական. Պետրակովը հեռացվել է հավաքականիցԲազմաթիվ հասցեներում նորից գազ չի լինիԱստղագուշակ հոկտեմբերի 14-ից 20-ը կենդանակերպի բոլոր նշանների համարՀայտնի չէ, թե հենց այս պահին քանի զինվոր է գիշերը քնելուց մտածում ինքնասպանության մասին. ԴանիելյանՀայաստանը սեփական հարկի տակ պարտվեց Հյուսիսային ՄակեդոնիայինԻրանը պատրաստ է պատերազմի․ ԱԳ նախարարՊաշտպանություն ռիսկերից. հայկական ստարտափը ցանցային անվտանգություն կարող է ապահովելԱշխարհին` խաղաղություն, իմ քաղաքն էլ թող ծաղկի. ինչպես է նշվում Երևանի օրը Վթար Երևանի Բադալ Մուրադյան փողոցում․ վիրավnրներ կան Արմավիրում Nissan-ը բախվել է Chevrolet-ին, ապա վրաերթի ենթարկել 2 հետիոտնի. մանրամասներՋուր չի լինելուԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ Արամուսում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Ford Transit»-ը«Կանգնե'ք, չշարժվե'ք». Փաշինյանն ու նրան ուղեկցող շարասյունը Ապարանից վերադառնում են Երևան.տեսանյութՍպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղին Հրազենային վնասվածքից զոհված Աղասի Դալլաքյանը Բասեն համայնքից էր, տան ավագ որդին էրՍպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազիԱրմավիր քաղաքում «Nissan»-ը բախվել է կայանված «Chevrolet»-ին, ապա վրաերթի ենթարկել 2 հետիոտնիՌԴ-ում ֆիլմի նկարահանումների ժամանակ փլուզվել է դեկորատիվ վագոնի հատակը․ 15 վիրավnր կա Մինչև վաղը՝ 16։00-ն գազ չի լինի Տաջիկստանը Ռուսաստանին կոչ է անում հարգել միգրանտների իրավունքները Կարմիր գծեր չունենք մեր ժողովրդին ու շահերը պաշտպանելու հարցում․ Իրանի ԱԳ նախարար Արմավիրում «Nissan»-ը բախվել է «Chevrole»-ին, ապա վրաերթի ենթարկել 2 հետիոտնի․ Shamshyan Կինը իր երկու տարեկան որդուն քացախաթթու է տվել խմելու ՈՒՂԻՂ. Ազգային տրիբունալը փաստում է՝ Փաշինյանը դավաճանել է հայ ժողովրդին. ՀՃԿ-ի իրազեկման ակցիանԹուրքիայի կայծակը հարվածել է օդանավակայանին․ տուժող կա Վայոց ձորի մարզում բեռնատարը հայտնվել է Արփա գետում. կան վիրավորներ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը՝ «Էրեբունի-Երևան 2806» տոնակատարության առթիվ Էրդողանը հատուկ նվեր է ուղարկել Պուտինին ծննդյան օրվա առթիվ«Հեզբոլլահ»-ը հրեաների համար սուրբ օրը 320 ռեակտիվ արկ է արձակելԱղասի Դալլաքյանը նախնական վարկածով ինքնասպան է եղել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Երևան քաղաքի օրվա առթիվ Ահազանգ իրավապահներին՝ ուսուցիչը կպչուն ժապավենով փակել է աշակերտների բերաններըԶորամասում մահացած զինծառայողը Շիրակի մարզի Բասեն գյուղից էր26-ամյա աղջիկը բենզինով լցված տարայով մտել է Երևանում հայտնի «88» սուպերմարկետ և սպառնացել, որ կայրի և՛ խանութը, և՛ այնտեղ աշխատող իր նախկին ընկերոջը Զելենսկու գրասենյակը կարևոր հայտարարություն է տարածել Հայաստանը միացել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին աջակցող համատեղ հայտարարությանը Գազամատակարարման վթարային դադարեցում մի շարք բնակավայրերում 2025 թվականը հիանալի տարի կլինի. աստղագետները պատմել են, թե ում համար է Կանաչ օձը պատրաստել իր նվերները Հայտնաբերվել է զինծառայողի մարմին՝ հրազենային վնասվածքով․ հայտնի է ինքնությունը 16-ամյա աղջնակը իր տան ննջասենյակի պահարանում նամակ է թողել. կասկածյալը նրա հետ սովորում է նույն դպրոցում «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Խոշոր վթար` Շիրակի մարզումՑիկլոնը Հայաստանում է. սպասվում են տեղումներ. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Էրեբունի-Երևանը 2806 տարեկան էՄհեր Ավետիսյանի կարևորագույն ուղերձները՝ սոցիալական ցանցի միջոցով Համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթն ու Փաշինյանի բերած աղետը․ Էդուարդ Շարմազանով