Արցախում հանձնած տարածքներում մարդիկ այրում են իրենց տները որ թուրքը չգա ու իրենց թոնիրներում հաց չթխի. Զոհրաբյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր Մատենադարանից մեկնարկող երթից առաջ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ չի վախենում ձերբակալվելուց՝ նշելով, որ դա ոչինչ է այն մայրերի ցավի մոտ, ովքեր որդիներ են կորցրել. «Ձեր հանձնած տարածքներում մարդիկ իրենց տները վառում են, որ թուրքի փայ չդառնա: Հայրն իր ձեռքով սարքած տունը կրակի է տալիս, որ թուրք չգա իր թոնրի մեջ հաց չթխի»:
«Խաչերը հանում են եկեղեցիներից, դիմում են Կարմիր խաչին իրենց հարազատների շիրիմների հարցով: Այսքանից հետո կառչում եք պաշտոնից»,-ասաց նա:
Զոհրաբյանը հայտարարեց, որ կան գործարարներ, ովքեր ֆինանսավորում են սոցցացներում խուլիգանություններ անելը. «Տականքներ, դա ձեզ չի ներվելու»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



