Թուրքիայում հնագետները հայտնաբերել են հնագույն խճանկար, որը շատ նման է Մոնա Լիզային
ՄՇԱԿՈՒՅԹԹուրքիայի Կադիրլի շրջանում հնագետները պեղումների ժամանակ հայտնաբերել են հնագույն խճանկար, որտեղ կին է պատկերված: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:
Գիտնականները գտածոն անվանում են «Կադիրլիի Մոնա Լիզա», քանի որ խճանկարում պատկերված անծանոթուհին հիշեցնում է Լեոնարդո դա Վինչիի հայտնի նկարը:
Ենթադրվում է, որ խճանկարը զարդարել է 1-2 դարերում կառուցված առանձնատան հատակը:
Հնագետները չեն բացառում, որ հնարավոր է խճանկարում պատկերված է տան տիկինը:
«Սա Օսմանիայում հայտնաբերված առաջին խճանկարն է, որի վրա մարդկային կերպար է պատկերված»,- ասել է հնագետ Ումիտ Կայշօղլուն:
Այլ մանրամասներ խճանկարի մասին հայտնի չեն: Այն այժմ հնագետներն ուսումնասիրում են :
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



