Նիդերլանդների խորհդարանը պահանջում է հետաքննել Արցախում պատերազմական հանցագործությունների դեպքերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆիդերլանդների Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, ըստ որի, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում նախորդ երկու շաբաթներին պատերազմական հանցագործությունների մասին տեղեկությունները, կոչ է անում երկրի կառավարությանը ՄԱԿ-ի կամ ԵՄ միջոցով հետաքննել, թե ով է կիրառել կլաստերային զինատեսակներ, օտարերկրացի կռվողներ և ֆոսֆոր:
Խորհրդարանը կառավարությունից պահանջում է երկու շաբաթվա ընթացքում, հետաքննության հիման վրա, տեղեկացնել խորհրդարանին, թե ով է խախտել պատերազմական օրենքները, և խախտողներն ինչպես պետք է պատասխանատվություն կրեն դրա համար: Խորհդարանը կառավարությանը խնդրում է դիմել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը՝ հետաքննողներ ուղարկելու և պարզելու արդյոք արգելված քիմիական զենք կիրառվել է պատերազմի ժամանակ:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



