Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին Opel Zafira–ն մոտ 150 մ գլորվել ձորը․ ուղևորը տեղում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 13-ին, ժամը 10։45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 44-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գենադի Մ․, ծնված 1954 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվել ձորը․ ուղևոր Իննա Մ․-ն (ծնված 1975 թ․) տեղում մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղևորի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



