Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Սա նոր վերջի սկիզբն է. կետերից յուրաքանչյուրն առնչվում է հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրերին»․«Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ զրույցում անդրադարձել ենք նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարության շուրջ առկա մի շարք հարցերի: Մինչև փաստաթուղթն իրավական հարթության մեջ դիտարկելը, Գ. Մելոյանը ստորագրվածը ազգադավ փաստաթուղթ որակեց: «Իմ գնահատմամբ, սա երբևիցե բանակցային սեղանին եղած ամենաանբարենպաստ փաստաթղթերից է: Հայկական կողմը հրաժարվել է ստորագրել սրանից մի քանի անգամ լավ պայմաններով փաստաթղթերը:

Հանրության շրջանում այնպիսի կարծիքներ են փորձում շրջանառել, թե իբրև այս փաստաթղթով խաղաղություն է հաստատվելու, և այն կարող է արցախյան հարցի լուծման հիմք հանդիսանալ: Դրանք բոլորը սին հույսեր են, որովհետև սա հայաթափման նոր հիմք է, և արդեն ոչ միայն Արցախյան, այլ ՀՀ հարց ունենք. սպառնալիք կա ՀՀ անվտանգությանը, որին ավելի ուշ կանդրադառնամ: Ընդհանուր առմամբ, որպես պաշտոնական փաստաթուղթ, մեզ ընդամենը հայտարարություն է հրամցվել: Հայտարարությունը, որպես այդպիսին, իրավական կատեգորիա չէ, իրավական փաստաթղթի տեսակ չէ:

Բացի այդ, դեռ ոչ ոք չի մանրամասնել՝ որևէ իրավական այլ փաստաթուղթ ստորագրվե՞լ է, որի հիման վրա էլ հրամցվել է այս հայտարարությունը, թե՞ հենց հայտարարությունն է հանդիսանում հիմնական փաստաթուղթը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Մելոյանը՝ շեշտելով, որ ավելի հավանական է համարում այն տարբերակը, որ խոսքը հենց այս հայտարարության մասին է, որի կետերը հետագայում պետք է կյանքի կոչեն ու արդեն այդ կետերի հիման վրա առանձին ու յուրաքանչյուր պետության շրջանակներում ներպետական ակտեր ընդունվեն: «Հնարավոր է նաև այլ լրացուցիչ, միջազգային պայմանագրերի տեսակ ունեցող փաստաթղթեր ընդունվեն: Բայց անգամ այդ պարագայում է խնդրահարույց. անկախ նրանից, որ այս փաստաթուղթը միջազգային փաստաթղթի տեսակ չէ, մենք դրան բովանդակային պետք է անդրադառնանք: Սա ավելի շատ դիվանագիտական բնույթի քաղաքական փաստաթուղթ է: Բայց այն կոնկրետ պետությունների համար պարտավորություններ է նախատեսում»,-ասաց նա: Հաշվի առնելով վերոնշյալ բովանդակային անդրադարձը՝ նա մատնանշեց հայտարարության 9-րդ կետը:

«Ըստ այդ կետի՝ տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, ՀՀ-ն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Այսինքն, ՀՀ տարածքի շրջանակներում կոնկրետ պարտավորվածություններ են նախատեսվում, որի առումով ՀՀ անկախության հռչակագրի և գործող Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն, որով կարգավորում են տարածքային ամբողջականության հետ կապված փոփոխությունների հարցերը, հստակ ընթացակարգեր են սահմանված: Այդ ընթացակարգերի համաձայն՝ պետք է հանրաքվե իրականացվեր: Եվ եթե անգամ դիտարկում ենք, որ սա տարածքային ամբողջականությանն առնչվող փաստաթուղթ չէ, այլ զուտ միջազգային բնույթի փաստաթուղթ է, միջիրավական ակտ, ապա այդ դեպքում էլ առնվազն պետք է ընթացակարգ անցներ, ստանար ՍԴ դրական եզրակացությունն առ այն, որ այն չի հակասում Սահմանադրության կարգավորումներին, այնուհետև ընդունվեր ու վավերացվեր ԱԺ-ի կողմից:

Ամենևին պատահական չէ, որ մեր Սահմանադրությունը միջազգային փաստաթղթերի համար նման կարգավորումներ է նախատեսում: Սրանք զսպող և հակակշռող մեխանիզմներ են իշխանությունների տարանջատման սկզբունքի կյանքի կոչման համատեքստում: Դրանք այն զսպող մեխանիզմներն են, որ մեկ պաշտոնյան չկարողանա միանձնյա այդպիսի ճակատագրական որոշումներ կայացնել, ինչը և եղավ: Ամբողջ հայ ազգով ու պետականությամբ կանգնեցինք խնդրի առջև, երբ առանց որևէ նախնական քննարկման, մեկ անձի կողմից ստորագրվեց փաստաթուղթ: Ամեն դեպքում, որ կողմից էլ մոտենանք, մեր ներպետական օրենսդրության համատեքստում փաստաթուղթը խնդրահարույց է: Իսկ միջազգային իրավունքի տեսանկյունից ունենք Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիա, որով սահմանվում է, որ պայմանագիրը համարվում է առոչինչ, եթե այն կնքված է ուժի սպառնալիքի կամ այլ կիրառելի միջոցով ՄԱԿ-ի կանոնադրությամբ համադրված միջազգային իրավունքի սկզբունքների խախտմամբ»,-ասաց Գ. Մելոյանը:

Նշված համատեքստում դիտարկելով Ն. Փաշինյանի հրաժարականի պահանջը՝ նա ընդգծեց. «Իշխանությունից եկող ազդակներով շատերը փորձում են հանրության վրա ազդել՝ հիմնավորելով, որ այս պահանջի հիմքում աթոռակռիվն է, ինչը էժան մանիպուլ յացիա է: Այս պահին ՀՀ-ի իրավիճակն օրհասական է, խնդիրն այն է, որ այս փաստաթուղթը կարող է մեզ պետականության գոյության վտանգի առաջ կանգնեցնել: Ըստ հայտարարության՝ մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը պետք է կյանքի կոչվի առաջին կետը: Ես հղում կատարեցի Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիային: Ն. Փաշինյանի հրաժարականը մեծ հիմք կտա կրկին նման հղում անելու ու նշելու, որ կոնկրետ այդ անձը միանձնյա է ստորագրել, ներպետական մեխանիզմները չեն ապահովվել, ու հանրության պահանջի հիման վրա դադարեցվեցին նրա լիազորությունները: Ըստ դրա՝ կարող ենք կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու փորձ անել՝ միևնույն ժամանակ փորձելով կետերը գոնե մի փոքր հայանպաստ դարձնել:

Փաստաթուղթը չի կարող այսչափ միակողմանի լինել»: Խոսելով, իր բնորոշմամբ, զուտ դիվանագիտական բնույթի քաղաքական փաստաթղթի ձևաչափի մասին՝ նա հավելեց. «Իմ գնահատմամբ՝ նպատակը հենց ներպետական մեխանիզմներից խուսափելն է եղել, ինչպես նաև հանրությանն ու այլ մարմիններին դրա քննարկմանը մասնակից չդարձնելը: Այն իր տեսակով առոչինչ փաստաթուղթ է, և մենք պարտավոր էլ չենք կյանքի կոչել այդ կետերը, սակայն այս դեպքում միայն մեր ներպետական խնդիրը չէ. մեր երկրի գործադիրի ղեկավարը պայմանավորվածություններ է ձեռք բերել երկու այլ պետությունների հետ: Այստեղ ավելի շատ դիվանագիտական հարթություն պետք է տեղափոխվենք՝ ինչպես կարող ենք հնարավորինս խուսանավել այդ կետերից: Միակ լուծումը Փաշինյանի հրաժարականն է, որը կարող է բեկում լինել:

Ըստ իս, բոլոր քաղաքական ուժերի կարող մասնագետների ներգրավմամբ անհրաժեշտ է կոմիտե ձևավորել և փորձել կողմերին պարտադրել կրկին վերադառնալ բանակցային սեղանին՝ քննարկելու, գոնե ինչոր կերպ վերանայելու և հնարավորության դեպքում փոքր-ինչ հայամետ դարձնելու այդ անընդունելի կետերը: Մարդկանց գլխի տակ փափուկ բարձ է դրվում ու ներկայացվում է, թե այս փաստաթղթով ձերբազատվեցին պատերազմական իրավիճակից և հետագա վտանգներից: Բնավ այդպես չէ, սա նոր վերջի սկիզբն է: Մենք այս կետերի իմպլեմենտացիայի արդյունքում շատ խնդիրներ ենք ունենալու, բազմաթիվ հարցեր են առաջանում: Այս կետերից յուրաքանչյուրն առնչվում է հարյուրավոր, տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրերին:

Անգամ բավականին կարճ ժամկետներ են նախատեսված: Մինչև նոյեմբերի 15-ը Քարվաճառի շրջանը պետք է հանձնվի ադրբեջանական կողմին, մինչդեռ մարդկանց բնակության, տեղահանման ու ունեցվածքի խնդրի առումով պետությունը որևէ պարտականություն չի ստանձնել: Ընդամենը մարդկանց ճակատագրերի հետ են խաղում՝ այս փաստաթուղթն ուղղակի փաթաթելով նրանց վզին: Արդյոք չպե՞տք է ապահովվեր նրանց հետագա սոցիալական ապահովության խնդիրը: Հարցական է, թե այդ մարդիկ ուր պետք է տեղափոխվեն, որտեղ պետք է բնակություն հաստատեն, ով է հատուցելու բնակավայրի կորստի համար և այսպես շարունակ»:

Գոհար Մելոյանի հետ զրույցում անդրադարձանք մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների ձերբակալումներին, ապա դատարանի կողմից դրանք ոչ իրավաչափ ճանաչելուն. «Առհասարակ, իրեն համարելով ամենալեգիտիմ իշխանությունը և ունենալով հանրության աջակցությունը՝ այս իշխանությունն ամենաշատ իրավախախտումներն է թույլ տվել: Այսչափ իրավունքի չարաշահում, իրավունքի ոտնահարում, օրենքների չկատարում, Սահմանադրության դրույթների այսչափ խախտում որևէ իշխանության օրոք ՀՀ-ում տեղի չի ունեցել: Իրավական անարխիայի ժամանակաշրջանում ենք ապրում, և ընտրովի մոտեցում, ընտրովի արդարադատություն է իրականացվում: Շուրջ մեկ տարի արտակարգ դրությունն էր չարաշահվում՝ հավաքների ազատությունը անընդհատ ճնշելու համար:

Հիմա էլ ակնհայտ է, որ ռազմական դրության իրավական վիճակն է շահագործվելու, որ կրկին ոտնահարվեն մարդկանց հիմնարար իրավունքները: Զարհուրելի էր, որ քաղաքական ուժերի ղեկավարները բերման ենթարկվեցին: Բնականաբար, միտումը հանրահավաքը ճնշելն էր: Մի մասին մեղադրանք առաջադրվեց անկարգություններ հրահրելու, մի մասին էլ ռազմական դրության իրավիճակը խախտելու հոդվածներով: Բնականաբար, սա որևէ կերպ չէր կարող առնչություն ունենալ իրավաչափության հետ, սա հանրահավաքը ճնշելու փորձ էր:

Այնուամենայնիվ, վերջին ժամանակահատվածում մի շարք դատավորներ, ի պատիվ իրենց, կարողացել են ցույց տալ, որ անկախ ճնշումներից և քաղաքական պատվերներից, հավատարիմ են իրենց մասնագիտական որակներին: Բայց զարհուրելին այն է, որ բոլորս նման ճակատագրական խնդրի ենք բախվում, իսկ իշխանությունը նման փաստաթուղթ ստորագրելուց հետո լկտիաբար իրեն թույլ է տալիս մարդկանց նկատմամբ բռնություններ կիրառել: Բոլորս պետք է հասկանանք, որ այս փաստաթղթի հետևանքներից ոչ ոք չի խուսանավելու: Բոլորս մի նավի մեջ ենք, հետևանքները բոլորիս վրա են ազդեցություն ունենալու, և հերիք է խայտառակ մանիպուլ յացիոն մեթոդներով բևեռացնել հանրությանը»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին  ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին