Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհին մեքենա է շրջվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 01.20-ին տեղեկություն է ստացվել, որ Աղավնատուն-Լեռնամերձ ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Աղավնատուն-Լեռնամերձ ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում «Միթսուբիշի» մակնիշի 35 OP 435 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդը` Ց. Ս.-ը, հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայից գազի արտահոսքը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
25 տարեկանում կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց Տիգրան Գրիգորյանը



