Արարատ Միրզոյանի աթոռին նստած ծխող երիտասարդի դին են գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Երեկ կեսգիշերին Հրազդանի կամրջի տակ հայտնաբերվել է ցուցարարի դին, որը օրերս խորհրդարան մուտք գործելուց հետո, նստել էր Աժ նախագահ Արարատ Միրզոյանի բազկաթոռին և ծխել»։
Սոցիալական հարթակում տարածված այս տեղեկությունը Panorama.am-ը ճշտեց ոստիկանությունից։
Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին՝ երեկ ժամը 22։25-ին ոստիկանությունը քաղաքացուց ահազանգ է ստացել, որ մի երիտասարդ իրեն ցած է նետել Կիևյան կամրջից։
«Մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 22։20-ին 1993 թ. ծնված Գառնիկ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել կամրջից նետվելու միջոցով։ Նշանակել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



