4750 զոհ. դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե դա ինչ աղետ է բոլորիս համար․ Արման Վարդանյան
ԲԼՈԳԿամավորական Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«4,750 զոհ‼ ️‼ ️‼ ️ Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե դա ինչ աղետ է բոլորիս, մեր երկրի, մեր զոհված հերոսների ընտանիքների համար։ Եվ հիմա ազգովի պետք է փոխենք մեր լուսանկարները և միայն աղոթենք Աստծո՞ւն: Անվերջ կրկնելու ենք, որ մեղավոր է նախկին իշխանությունը, որը տապալել է բանակը (ի դեպ, գրեթե 3 տարվա ընթացքում նրանցից ոչ մեկը չի բանտարկվել բանակում լայնամասշտաբ կոռուպցիոն սխեմաների համար): Ժողովուրդ, ուշքի եկեք։ Եթե այս թվերը համապատասխանում են իրականությանը, բոլոր պատասխանատուները պետք է անհապաղ կանգնեն դատարանի՝ ռազմական տրիբունալի առջև, քանի դեռ երկրում ռազմական դրություն է, և պատժվեն ռազմական դրության օրենքներով»։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



