Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Սպայի մոտ չպետք է լինի «ազգ» հասկացություն». ինչո՞վ է հայտնի Ռուստամ Մուրադովը, ով գլխավորում է Արցախում խաղաղապահ զորքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորքի հրամանատարը լինելու է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: Հայաստանում այս որոշմանը չափազանց զգուշորեն վերաբերվեցին, քանի որ Մուրադովը ծնվել է հիմնականում ադրբեջանական բնակչություն ունեցող դաղստանյան գյուղում: Սակայն հենց ինքը՝ գեներալը, հայտնել է, որ սպան չպետք է հիմնվի «ազգ» հասկացության վրա:

Ներկայացնում ենք, թե ինչով է հայտնի Ռուստամ Մուրադովը:

 

«Գլուխ է հանում ազգային նրբություններից»

Գեներալ Մուրադովը ծնվել է Դաղստանի Դերբենտյան շրջանի Չինար գյուղում, որը հիմնականում բնակեցված է ադրբեջանցիներով: Այս հանգամանքն անմիջապես քննարկումների առիթ է դարձել հայկական տելեգրամյան ալիքներում: Սակայն գեներալը տաբասարանների ժողովրդին է պատկանում, որը Դաղստանի փոքրաթիվ բնիկ ազգերից է:

«Ես չզարմացա, երբ նրան նշանակեցին: Նա գլուխ է հանում ազգային նրբություններից: Ծնունդով Դաղստանից է, որտեղ տարբեր ժողովուրդներ են բնակվում և լեզու գտնում միմյանց հետ: Նա ինչ-որ չափով նաև դիվանագետ պետք է լինի: Կարծում եմ, որ իրեն լավ կդրսևորի և կկարողանա հարաբերություններ հաստատել հակամարտության երկու կողմերի հետ», - ասել է ռազմական լրագրող Սերգեյ Տյուտյունիկը:

1996 թ., երբ Մուրադովը 23 տարեկան էր, Չեչնիայում Վերին Ցենտորոյի գրավման օպերացիայից հետո պարգևատրվել է Խիզախության շքանշանով: «Երիտասարդ լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ղեկավարել է Բույնակսկում գտնվող 136-րդ բրիգադի հետախուզական ջոկատը»,- գրել է պաշտպանության նախարարության «Կարմիր աստղ» պարբերականը:

Խիզախության երկրորդ շքանշանը ստացել է 2000 թ. Ասլան Մասխադովի շտաբի գրավման համար: Այդ օպերացիան գլխավորել է գեներալ-մայոր Վլադիմիր Շամանովը: Մինչ 2009 թ. Մուրադը շարունակել է ծառայել Չեչնիայում՝ գլխավորելով Շալիի 17-րդ մոտոհրաձգային բրիգադը, ինչից հետո տեղափոխվել է ծառայության Անդրբայկալում:

Արդեն Արևելյան ռազմական շրջանի 36-րդ մոտոհրաձգային Լոզովյան բրիգադի հրամանատար Մուրադովը ստացել է գեներալ-մայորի կոչում և «Զինվորական վաստակի համար» շքանշան, որը նրան հանձնել է այդ տարիներին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Մուրադովը չի մասնակցել 2008 թ. հարավային Օսեթիայում հնգօրյա պատերազմին, քանի որ այդ ժամանակ գլխավորում էր Արևելյան ռազմական շրջանի բրիգադը: Երբ 2014 թ. պատերազմ սկսվեց Ուկրաինայի արևելքում, գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ունկնդիր էր:

Միայն 2016 թ., երբ տարածաշրջանում ակտիվ ռազմական գործողությունները դադարեցին, Մուրադովը դարձավ Հրադադարի վերահսկման ռուս-ուկրաինական համատեղ կենտրոնում Ռուսաստանի ներկայացուցիչ:

Մինչ 2015 թ. Դեբալցևոյի պատերազմը կենտրոնն աշխատում էր հենց այդ քաղաքում, սակայն Դեբալցևոյի վրա վերջին հարձակումից օրեր առաջ ռուս ներկայացուցիչները որոշեցին փոխել տեղակայումը, և կենտրոնը տեղափոխվեց Սոլեդար քաղաք: Այդ մասին հայտնում են կենտրոնի նախկին աշխատակիցները, իսկ կենտրոնի ռուսաստանյան ներկայացուցիչները լրագրողներին հարցազրույցներ չէին տալիս:

2016 թ. մարտին պետական «Ռիա Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչներին, հայտնեց, որ գեներալ-մայոր Մուրադովը Յասինովատայա շրջանում զենիթային զենքերի և խոշոր տրամաչափի գնդացիրների կրակի տակ է հայտնվել, որը տևել է շուրջ 20 րոպե:

2017 թ. գեներալը նշանակվել է Սիրիայում ռազմական խորհրդականի պաշտոնում, որտեղ՝ Դեյր-էզ-Զորա շրջանում գլխավորել է ռուսական զորքերը: Այդ գործուղումից հետո Վլադիմիր Պուտինը նրան Կրեմլում պարգևատրել է Ռուսաստանի հերոս աստղով:

Սիրիայից վերադառնալուց հետո գեներալը գլխավորել է Կենտրոնական ռազմական շրջանի 2-րդ համազորային բանակը, որի կազմում էր գտնվում այն խաղաղապահ բրիգադը, որն այսօր տեղակայված է Լեռնային Ղարաբաղում:

Ռուս խաղաղապահները 2019 թ. երեք անգամ մասնակցել են Տաջիկստանում անցկացվող ուսումնառություններին: «Միավորման մեջ ընդգրկված առանձին մոտոհրաձգային բրիգադը միակ խաղաղապահ միավորումն է Մայրցամաքային ուժերում»,- նախկինում հայտնել է Մուրադովը:

Նա նաև զբաղվել է Պովոլժիե շրջանում «Պատրիոտ» այգիների ստեղծմամբ: «Մենք ռազմահայրենասիրական «Պատրիոտ» այգիները ստեղծում ենք ռազմական տեխնիկայի ստատիկ ցուցադրման և ռազմահայրենասիրական միջոցառումներ անցկացնելու համար: Այգիներն արդեն 2019 թ. առաջին կիսամյակում կհայտնվեն Օրենբուրգում, Պենզայում, Սամարայում և Իժևսկում, ապա նաև Տոցկի և Ռոշինսկի կայազորներում»,- Մուրադովի խոսքին  2018 թ. դեկտեմբերին հղում է կատարել պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքը:

 

Յուրաքանչյուր հանցագործություն սպայի բացթողումն է

Վերջին երկու տարիների ընթացքում Մուրադովը եղել է Հարավային ռազմական շրջանի զորքերի փոխհրամանատարը, իսկ 2020 թ. փետրվարին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում: Այժմ գլխավորում է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորքերը:

2012 թ. «Կարմիր աստղի» թղթակիցը Մուրադովին նման հարց է ուղղել. «Ի՞նչ տեսլական ունեք բազմազգ համայնքներում առաջացող խնդիրների վերաբերյալ»: Մուրադովն այդ հարցին պատասխանել է. «Կարծում եմ, որ սպայի մոտ՝ որպես պետական անձի, չպետք է լինի «ազգ» հասկացություն: Դա իմ սկզբունքներից մեկն է: Ես վստահ եմ, որ չկան «Հյուսիսային Կովկասից եկածներ»: Կան զինվորներ, որոնք զորակոչված են Հյուսիսային Կովկասից, այդ իսկ պատճառով հարկավոր է սկզբունքորեն, կոպիտ կերպով, ըստ կանոնների մոտենալ յուրաքանչյուրին»:

«Ես պահանջում եմ, որ բոլոր սպաներն իմանան ազգային հոգեբանության առանձնահատկությունների մասին, ինքս եմ պատմում, թե ինչ է Կովկասը: Խնդիրների առաջացման դեպքում մենք բոլոր զինվորներին նույն պահանջներն ենք ներկայացնում՝ անկախ նրանց ազգությունից: Հանցագործությունների դեպքում խստորեն պատժում ենք», - ասել է Մուրադովը:

Նա նաև ասել է, որ, ըստ իրեն, զինվորները վատը չեն լինում: «Յուրաքանչյուր հանցագործություն սպայի, հրամանատարի բացթողումն է: Դա նշանակում է, որ մենք պատշաճ կերպով չենք վերահսկել իրավիճակը, չենք ուսումնասիրել զինվորին և չենք ստիպել նրան աշխատել այնպես, ինչպես հարկն է: Հենց դրա շնորհիվ էլ այսօր մեր բրիգադում կարգապահության հետ կապված որևէ խնդիր չկա», - հայտնել է նա:

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Թրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնում Արագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Թրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանել «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ը Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ըՆոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն Ասլանյան