Հենց այսօր թերևս կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ և այն կգործի անխափան. Նիկոլ Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՍպասվում է, որ առաջիկա օրերին, հենց այսօր թերևս, կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ և այն կգործի անխափան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա միանշանակ կնպաստի, որպեսզի տեղի ունենա ազատ հաղորդակցություն: Առաջիկա ամենակարևոր անելիքն է աջակցել, որպեսզի արցախցիները վերադառնան Արցախ: Բնակչության վերադարձի բավականին լավ տեմպ է սկսում արձանագրվել: Արդեն իսկ ամեն օր վերադարձողների թիվը վերջին մեկ շաբաթվա ընթացքում գերազանցել է 1000-ը և տեմպը աճում է»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Արցախի և Հայաստանի կառավարությունները պետք է կենտրոնան պատերազմի հետևանքով վնասված տների, ենթակառուցվածքների, տնտեսության վերականգնման վրա:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



