Երևան, 04.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուսաստանն ու Եգիպտոսը համատեղ զորավարժություններ են սկսում Սև ծովում՝ ազդակ ուղարկելով Թուրքիայի ռազմական մանևրերին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը և Եգիպտոսը պատրաստվում են Սև ծովում համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել. սա այս տարածաշրջանում լինելու է երկու երկրների նավատորմերի առաջին համատեղ զորավարժությունը, որը «Բարեկամության կամուրջ-2020» անունն է ստացել, գրում է Независимая газета-ն: 

ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ զորավարժություներն անցակցվելու են երկու երկրի՝ «անվտանգության ու կայունության» շահերից ելնելով: Նշվում է նաև, որ Մոնտրոյի կոնվենցիայի համաձայն՝ Սև ծովում եգիպտական ռազմանավերը չեն կարող 21 օրից երկար մնալ և նրանց գործողությունները սահմանափակ բնույթ են ունենալու:

Զորավարժությունների ընթացքում երկու երկրի ռազմածովային ուժերը ոչ այնքան Սև, որքան Միջերկրական ծովում ծովային անվտանգության ապահովման հետ կապված առաջադրանքներ են մշակում: Միևնույն ժամանակ նշվում է, որ հաշվի է առնվելու Լիբիայում տիրող իրավիճակը: 2019 թվականի նոյեմբերին Տրիպոլիում Անկարայի և լիբիական Ազգային փրկության կառավարության միջև անվտանգության և փոխադրման մասին հուշագրում շոշափվել են Եգիպտոսի և Արևելյան Միջերկրական ծովի այլ երկրների տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը:

Համարվում է, որ Եգիպտոսն ու արաբական այլ երկրներ, ինչպես նաև Ռուսաստանն աջակցում են Խալիֆա Հաֆթարին, որը ղեկավարում է Լիբիական ազգային բանակը, որն էլ առճակատման մեջ է Լիբիայի Ազգային փրկության կառավարության հետ: Լիբիայում դե ֆակտո երկիշխանության ռեժիմ է գործում, իսկ հակամարտող ուժերը քաղաքացիական պատերազմի մեջ են նրանց դեմ: 2020 թվականի հոկտեմբերին կնքված զինադադարը շատ փխրուն է, ուստի՝ ռազմական գործողությունների վերսկսումը չի կարելի բացառել: 

Առկա տեղեկությունների համաձայն՝  Եգիպտոսի ռազմածովային խմբավորումները կիրակի առանց որևէ խոչընդոտի անցել են Թուրքիայի կողմից վերահսկվող Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով և ուղևորվել են դեպի Նովորոսիյսկ: Նավերը նոյեմբրի 17-24-ն անցկացվելիք զորավարժությունների իրականացման վայր են ժամանելու երկուշաբթի:

Գաղտնիք չէ, որ գարնանը և ամռանը Թուրքիան ծովային ճանապարհով ոչ միայն ռազմամթերքի, այլև Սիրիայից վարձկանների տեսքով օգնություն է ուղարկել Ազգային փրկության կառավարությանը: Մի շարք շահագրգիռ երկրների կողմից նման աջակցության ծովային արգելափակումը բավականաչափ արդյունավետ չեղավ, որից հետո 2020-ի հունիսին այս անգամ Եգիպտոսի իշխանությունները որոշեցին ռազմական օգնություն տրամադրել Լիբիայի ազգային բանակին. (կոնկրետ ինչ եղանակով՝ հայտնի չէ) սրանից հետո լիբիական հակամարտությանը Կահիերին ներգրավելու հարցը դեռևս շարունակում բաց մնալ:

Ըստ ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Վլադիմիր Պոպովի՝ նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի իշխանության գալուց հետո վերջին 5-6 տարվա ընթացքում Եգիպտոսը զգալիորեն ամրապնդել է իր ռազմական, այդ թվում ռազմածովային ներուժը՝ ձեռք բերելով գերմանական և ֆրանսիական ժամանակակից նավեր, ռուսական ինքնաթիռներ, զինտեխնիկա: 

Կահիրեի համալսարանի պրոֆեսոր Թարեկ Ֆահմիի խոսքով՝ Ռուսաստանի և Եգիպտոսի համատեղ ռազմածովային զորավարժությունների մեկնարկը «խոսուն ազդանշան է գաղութային հավակնություններ ունեցող Թուրքիայի համար: Այն կարող է ծառայել որպես Մոսկվայից ուղարկված ազդակ առ այն, որ ռուսական կողմը թուրքերին թույլ չի տա «Կրեմլի համար աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող շրջաններ ներխուժել»: Ֆահմիի խոսքով՝ «զորավարժությունները կանխարգելիչ ազդանշան են ուղարկում Թուրքիային կամ Եգիպտոսի ազգային անվտանգությանը սպառնացող ցանկացած այլ երկրի զսպման համար: Բացի այդ զորավարժությունները պետք է նաև հիշեցնեն, որ եգիպտական բանակը 19-րդ դարում կանգնած է եղել Ստամբուլի շեմին, ուստի անհրաժեշտության դեպքում այն պատրաստ է կրկին այդ ուղղով առաջ շարժվել:

ՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքԵրբ ԱՄՆ-ի հեգեմոնիան կասկածի տակ է, Հայաստանը հայտնվում է ամենավտանգավոր դիրքում. Մհեր Ավետիսյան ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էԱրցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն ՄարուքյանՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակ«Ուժեղ Հայաստանի» թիմի ամենահիշարժան պահերը մեկ տարվա ընթացքումԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումՆավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել Ի՞նչ է սպասվում ՀայաստանինՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ Եթե ձեր երեխան ծնվել է սեպտեմբերին՝ անպայման իմացեք սաՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ ՍյունիքումԻրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ Ձեր երկիրը լավ աշխատանք չի կատարում․ Թրամփը՝ ՄԹ-ին Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանԻնքնասպանությո՞ւն, դժբախտ պատահա՞ր, թե՞ չպարզված հանգամանքներ․ աղմկահարույց մահերի ժամանակագրությունըՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՓաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN Ոչ մի զորահավաք․ Պուտինը պատասխանել է կարևոր հարցերիԱռաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն Վճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա Յոլյան«Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Մինչև 20:00-ն ջուր չի լինի