Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Էական է, որ որպես ազգ ու պետություն լինենք միասնական. ՀՀ նախագահն ընդունել է հադրութցիների խմբին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով իրենց օջախներից զրկված և ներկայումս Հայաստանում ապաստան գտած մի խումբ հադրութցիների:

«Բոլորիս մեջ ցավ կա, սակայն այն անհամեմատելի է նրա հետ, ինչ ապրում եք դուք, ձեր ընտանիքները, հարազատները,-ասել է նախագահը:- Աշխարհում ամեն հայ մեծ բեռ ունի, բայց այդ բեռն, իհարկե, համեմատելի չէ ձերի հետ: Պետք է ամեն ինչ անենք, որ բոլորս միասին՝ Հայաստանից մինչև Արցախ, կարողանանք ընկած տեղից վեր կենալ, կանգնել, անցնել դժվար ճանապարհ՝ չդառնալու պարտված ժողովուրդ, պետություն, ազգ: Սրանք են իմ սփոփանքի խոսքերը, որովհետև այս պահին ուրիշը չունեմ: Դրա համար էական է, որ որպես ազգ ու պետություն լինենք միասնական: Պետք է աշխատենք ամեն ինչ անել:

Իրար մեղադրել, վիճել... Սա մեզ ոչ մի տեղ չի տանելու, բացի մեծ դժբախտությունից: Փորձենք ոտքի կանգնել, իրար օգնել»:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի նստավայրում հյուրընկալված հադրութցիները հայտնել են, որ տեղի ունեցածի վերաբերյալ իրենց մտահոգություններով ու անհամաձայնություններով այս օրերին դիմել են միջազգային կառույցներին ու դեսպանատներին: Նրանք տեղեկացրել են, որ իրենց պահանջներն ամփոփել են 4 հիմնական կետերով. քննության առնել Հադրութի դեօկուպացիայի հարցը, գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Հադրութի խնդիրը և մնացած հարակից բոլոր խնդիրները ներառվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային օրակարգ, իրավական հարթություն տեղափոխել Հադրութից տեղահանվածների խնդիրը, Հադրութի պատմամշակութային հուշարձանները պահպանելու հարցը:

Նշելով, որ զինադադարի վերաբերյալ փաստաթղթի հետ որևէ կապ չի ունեցել՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Ինձ համար դա ցավալի է, քանի որ այսքան տարվա իմ դիվանագիտական ու բանակցային փորձը չօգտագործվեց»: Հանրապետության նախագահը նշել է, որ այսօր առաջին քայլերից մեկը պետք է լինի` «վերադարձնել ղարաբաղյան հարցը բանակցային փուլ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ: Ի վերջո, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Մեր ամբողջ ներուժը՝ թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, պետք է ներդնենք, որ հարցը վերադարձնենք Մինսկի խումբ: Հենց դա կարող է լինել այն մեխանիզմը, որը պետք է գործի պատմական ու հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության համար: Հարթակները կարող են լինել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և միջազգային այլ ատյաններ»:

Հադրութցիների հարցին, թե ինչ կարող են իրենք անել դրան նպաստելու համար, նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Դուք ձեր ձայնը պետք է լսելի դարձնեք, ոչ մի դեպքում ձեր ձայնը չպետք է կորչի։ Դուք չեք կարողանալու բանակցել, բայց ձեր ձայնը պետք է լինի։ Պետք է կազմակերպվեք և ձեր խնդիրները, պահանջը պետք է փաստացի լինեն։ Ես ձեզ հետ եմ»:

Նշելով, որ այսօր կան հսկայական հումանիտար խնդիրներ՝ նախագահը կարևորել է տարբեր ծրագրերի միջոցով դրանց լուծումը:

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ