ԱՄՆ-ից և Ֆրանսիայից դիվանագետները կմեկնեն Մոսկվա՝ Ղարաբաղի իրավիճակը քննարկելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ից և Ֆրանսիայից դիվանագետները նոյեմբերի 18-ին կժամանեն Մոսկվա՝ Ղարաբաղյան հակամարտությունը քննարկելու համար:
Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսական կողմից հանդիպումն անցկացնում է Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարականներով դեսպան Իգոր Պոպովը», - ասել է նա:
Հանդիպման մասին խոսել է նաև Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը:
Նրա խոսքով՝ «վաղը տեղի կունենա հանդիպում Մոսկվայում այս դոսյեի համար պատասխանատու ներկայացուցիչների հետ՝ հրադադարի ռեժիմի շուրջ անորոշությունները վերացնելու համար»:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



