Նիդեռլանդները պատժամիջոցներ կկիրառի Իլհամ Ալիևի և նրա տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆիդեռլանդների խորհրդարանը մի շարք առաջարկություններ է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի առաջին փոխնախագահի՝ Մեհրիբան Ալիևայի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ, ինչպես նաև հայտարարել է Թուրքիային զենք վաճառելու մորատորիումի մասին: «Այսօր Նիդեռլանդների խորհրդարանը հաստատեց անհատական պատժամիջոցների կիրառումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի նկատմամբ՝ կապված պատերազմական հանցագործությունների և Արցախի դեմ ոճրագործությունների հետ», - Թվիթերի իր էջում գրել է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը: Նրա խոսքով՝ Նիդեռլանդների խորհրդարանը նույնպես աջակցել է ԵՄ հայտարարությանը Թուրքիային զենք վաճառելու արգելքի մասին:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



