Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել Ադրբեջան զորք ուղարկելու մասին Էրդողանի հրամանագիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի խորհրդարանը երեքշաբթի հաստատել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը, որով նախատեսվում է զորք ուղարկել Ադրբեջան: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական NTV հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Էրդողանի հրամանագիրը հավանության են արժանացրել իշխող «Արդարության և զարգացման» կուսակցության, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցության, «Ազգային միասնության» կուսակցության և «Լավ» կուսակցության պատգամավորները:
Տվյալ հրամանագրով նախատեսվում է Թուրքիայի Զինված ուժերի զինծառայողներին մեկ տարով ուղարկել Ադրբեջան:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



