Հրդեհ է բռնկվել երկաթգծի կայարանում՝ չշահագործվող մարդատար վագոնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 17-ին, ժամը 17:13-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զարթոնք գյուղի երկաթգծի կայարանում՝ չշահագործվող մարդատար վագոնում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար ավտոմեքենա:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ 18:58-ին: Այրվել է չշահագործվող մարդատար վագոն՝ մոտ 100 քմ և խոտածածկույթ՝ մոտ 200 քմ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



