Ռուս խաղաղապահը վթարի է ենթարկվել Մեղրիի ճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր Վայոց Ձորի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Երևան-Մեղրի ավտոճանապարհին իրար են բախվել հայկական պետհամարանիշներով «Opel» ավտոմեքենան և ռուսական համարներով «УРАЛ» բեռնատարը: «Opel»-ը բախման հետևանքով հրդեհվել է: Վերջինիս վարորդն ու ուղևորը տեղում մահացել են այրվածքներից, իսկ «УРАЛ»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: «Հրապարակին» ստույգ տեղեկություններ են հասել, որ բեռնատարի ղեկին ՌԴ քաղաքացի է եղել, որը մեկնում էր Արցախ խաղաղապահ գործունեություն իրականացնելու նպատակով: Դեպքի վայրում փրկարարներից բացի եղել են Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության բաժնի ծառայողներ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



