Ավտոմեքենայի վարորդը, ով այսօր ցուցարարներից մեկին վրաերթի էր ենթարկել, հայտնաբերվել է․ Ոստիկանություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀամացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է ավտոմեքենայի վարորդը ճանապարհն արգելափակած ցուցարարներից մեկին վրաերթի ենթարկում։
Հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության ծառայողներն անհետաձգելի միջոցառումներ էին ձեռնարկել ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։
Ավտոմեքենայի 27-ամյա վարորդը հայտնաբերվել է և գտնվում է ոստիկանության Կենտրոնական բաժնում, իսկ ավտոմեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածքում։ Հանգամանքները պարզվում են։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հիշեցնենք, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ իրականացրեցին Երևանի փողոցներում. որոշները բերման ենթարկվեցին, իսկ նրանցից մեկը վրաերթի ենթարկվեց։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



