Քարվաճառի լքված ու այրված տները (ֆոտոշարք)
ՖՈՏՈՆոյեմբերի 19-ին Tert.am-ը եղել է Քարվաճառի շրջանում, որի հոգևոր կենտրոնի՝ Դադիվանքի բակում տեղակայված են ռուս խաղաղապահներն ու զինտեխնիկան, հարակից գյուղերի տները լքված են:
Ոմանք վառել են իրենց տները, որպեսզի սեփական քրտինքով ստեղծածը թուրքին բաժին չհասնի, ոմանք՝ վերցրել են ինչ հնարավոր էր ու հեռացել: Հարուստ բնությամբ Քարվաճառում նաև հատված ծառեր կան:
Կիսաքանդված տներում անձնական իրերն ու սննդի, կենցաղային պարագաների մնացորդները հուշում են, որ ինչ-որ ժամանակ կյանքն այստեղ բնականոն է եղել, սակայն պատերազմն այս մարդկանցից խլել է իրենց տունը:
Tert.am-ը ներկայացնում է ֆոտոշարք Քարվաճառից:
Հիշեցնենք, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը, ինչը նախատեսված էր մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, սակայն երկարաձգվել է մինչև նոյեմբերի 25-ը: