Համավարակը սկիզբ է դրել տնտեսական ճգնաժամի, որի նմանն աշխարհը չի տեսել Մեծ ճգնաժամի տարիներից ի վեր. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀամավարակի հետևանքով համակարգային տնտեսական ճգնաժամ է սկսվել, որի նմանն աշխարհը չի իմացել Մեծ ճգնաժամի տարիներից (1929-1939 թթ.) ի վեր: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ շաբաթ հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում:
«Խնդիրների մասշտաբը, որոնց մարդկությունը բախվել է 2020 թվականին, իսկապես աննախադեպ է: Կորոնավիրուսի համաճարակը, համաշխարհային մեկուսացումը և տնտեսական ակտիվության սառեցումը սկիզբ են դրել համակարգային տնտեսական ճգնաժամի, որը ժամանակակից աշխարհը Մեծ ճգնաժամի տարիներից ի վեր չի տեսել»,- ասել է Պուտինը:
ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը ՀՆԱ-ի 4,5 տոկոսն ուղղել է համավարակի հետևանքների նվազեցմանը, ինչը թույլ է տվել խուսափել անդառնալի կորուստներից:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



