Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատարագի եկան՝ մեծ թվով թիկնապահների ուղեկցությամբ
ՎԻԴԵՈՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը Էջմմիածնի մայր տաճար պատարագի եկան՝ մեծ թվով թիկնապահների ուղեկցությամբ: Նրանց տաճարի տարածք մուտք գործելուց հետո թիկնապահները փակեցին տաճարի դարպասները:
Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ նոյեմբերի 22-ին, տեղի է ունենում արցախյան պատերազմի նահատակների հիշատակի արարողությունը։ Հիշատակի արարողությանը մասնակցում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հայաստանի Հանրապետության նախագահն օրեր առաջ հանդես էին եկել կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։
Որոշվել է այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



