Երևան, 14.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սննդային կեղեւները՝ բնական ու հզոր դեղամիջոցներ

ԼԱՅՖ

Ամեն օր մենք դեն ենք նետում բազմաթիվ սննդային մնացորդներ՝ չգիտակցելով, որ դրանք իրականում կարող են բուժել տարբեր հիվանդություններ։

 

Past.am-ը ներկայացնում է սննդային կեղեւների բնական ու հզոր օգրտակար հատկությունները:

Կարտոֆիլի կճեպ

Կարտոֆիլի կճեպն օգտակար է բարձր ճնշման դեպքում։ Դրանք լավ լվանում են, վրան եռման ջուր լցնում, 10 րոպե եփում, թողնում՝ սառչի, ապա օրվա մեջ 4 անգամ երկու թեյի գդալ խմում են՝ ուտելուց առաջ։

Թութքի դեպքում՝

3-5 լիտր տարողությամբ կաթսայի մեջ լցնել կարտոֆիլի կճեպները, ջուր լցնել վրան, եռացնել։ Ապա լցնել այդ ամենը գիշերանոթի վրա եւ նսել դրա վրա 10-20 րոպե՝ «ինհալացիա» ընդունելով։

Բրոնխիտի դեպքում՝

Կարտոֆիլի կճեպները եռացնում են 10-15 րոպե, հարում են՝ մինչ համասեռ զանգված դառնալը, լցնում են թանզիֆի վրա եւ դնում կրծքին։

Ձմերուկի կեղեւ

Ձմերուկի կեղեւը բազմաթիվ օգտակար հատկանիշներ ունի։ Օրինակ այն օգտակար է օստեոխոնդրոզի դեպքում։ 300-400 գրամ թարմ ձմերուկի կեղեւը լցրեք լոգարանի մեջ, լոգանք ընդունեք այդ ջրով։ 15 օրվա ընթացքում ամեն օր կրկնեք՝ օրական մեկ անգամ։

Եթե ձեռքերն ու ոտքերը ուռչում են, 1 թեյի գդալ ձմերուկի կեղեւի քերուքը լցրեք ջրի մեջ, եռացրեք, թողեք սառչի ու օրական 3-4 անգամ կես բաժակ խմեք։ Աղիների բորբոքման դեպքում՝ ձմերուկի կեղեւի արտաքին՝ կանաչ մասը չորացրեք, 100 գրամը լցրեք կես լիտր եռման ջրի մեջ, թողեք սառչի, օրական 4-5 անգամ կես բաժակ խմեք։

Նռան կեղեւ

Նռան կեղեւը նաեւ բուժիչ հատկանիշներ ունի։ Դրանով ողողում են բերանի խոռոչը լցնդերի արյունահոսության, ստոմատիտի դեպքում։ 1 թեյի գդալ չորացրած, աղացած նռան կեղեւի վրա մեկ բաժակ տաք ջուր լցրեք, կես ժամ եռացրեք, թողեք սառչի ու ողողումներ արեք։

Նռան խաշած կեղեւը էկզեմային է լավ, դրեք վնասված հատվածի վրա։ Նռան կեղեւի թուրմը հանգստացնում է նյարդերը, այն նաեւ անչափ օգտակար է լուծի դեպքում։ Ցիտրուսային մրգերի կեղեւը անչափ կարեւոր հատկանիշներ ունի։ Դրանցից մեկը, օրինակ, այն է, որ կարելի է դրանք լցնել լոգարանում եւ լոգանք ընդունել, դա կհանգստացնի նյարդերը։

Ցիտրուսների կեղեւը կտրտեք, դրեք տան տաքացուցիկ համակարգերի մոտ։ Դրանք տաքանալով, հոտը տարածվում է օդում եւ մաքրում այն։

Ոտքերի եղունգների սնկային հիվանդությունների դեպքում ցիտրուսի կեղեւը դրեք հիվանդ տեղում, կապեք կտորով ու թողեք մինչեւ չորանա։

Գլխի մաշկի թեփի դեպքում լիմոնի կեղեւը քերիչով անցկացրեք, մեկ բաժակ եռման ջուր լցրեք վրան, թողեք կես ժամ, քամեք եւ ստացված ջուրը քսեք մազարմատներին, թողեք կես ժամ, ապա լվացեք գլուխը։

Բանանի կեղեւ

Այն, որ բանանը չափազանց օգտակար է, վաղուց է հայտնի։ Բայց այն, որ դրա կեղեւը պակաս օգտակար չէ, քչերը գիտեն։ Մասնագետները պարզել են, որ բանանի կեղեւը շատ կարեւոր հատկանիշներ ունի։ Նախ՝ այն պարունակում է այնպիսի նյութեր, որոնք աղիների աշխատանքն են կարգավորում։ Բացի այդ՝ դրա մեջ կա մագնիում, կալիում, վիտամիններ А, С, В6, В12, սպիտակուց։

А վիտամինը օգտակար է ատամների եւ փափուկ հյուսվածքների, В6-ը՝ ուղեղի եւ սրտի բնականոն աշխատանքի, ինչպես նաեւ արյան մեջ շաքարի կարգավորման համար։ В12-ը կարեւոր է նյարդերի համար։ Բացի այդ, բանանի կեղեւում առկա նյութերն իջեցնում են խոլեստերինի մակարդակն արյան մեջ։

Սակայն պետք է հիշել, որ բանանը չփչանալու համար կեղեւը հաճախ պեստիցիդներով՝ թունավոր նյութերով են պատում, հետեւաբար՝ այն օգտագործելուց առաջ պետք է հանգամանորեն լվանալ։ Իսկ բանանի կեղեւը կարելի է օգտագործել խաշած կամ չորացրած՝ ավելացնելով տարբեր ապուրների։

Սեխի կեղեւ

Սեխի կեղեւը շատ օգտակար է անգինայի եւ բրոնխիտի դեպքում։ Դրանցից պատրաստված կոմպրեսը տեղադրում են կոկորդին եւ կրծքին, ինչը մեղմացնում է ցավը։

Եթե հաճախ ճակատին դնեք սեխի կեղեւը, արագ կհաղթահարեք հարբուխը։ Սեխի կեղեւները կտրատեք, լցրեք լոգարանի ջրի մեջ ու լոգանք ընդունեք։ Դա կօգնի ազատվել ալերգիայից, մաշկի գրգռվածությունից։ Լոգանք ընդունեք օրական մեկ անգամ՝ 7 օր։

Պոպոքի կեղեւ

Պոպոքի կեղեւը իր մեջ բազմաթիվ օգտակար հատկանիշներ է պարունակում։ Այն ամրացնում է մազերը։ Կեղեւն այրում են, մոխիրն ավելացնում են ջրին, խառնուրդը քսում գլխին, թողում կես ժամ, լվանում։ Ռեւմատիզմի դեպքում թարմ պոպոքի կանաչ կեղեւը տրորում են, դնում ցավացող հատվածներին։ Պոպոքի միջնապատն օգտակար է վահանաձեւ գեղձի խնդիրների ժամանակ, դրանք թեյի նման թրմում են ու խմում։

Կոմիում հայտնաբերվել է 18-ամյա աղջկա մարմինը, որին հունիսին գետի հոսանքը քշել էրՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանՀնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Պետական համակարգը դատարկվո՞ւմ է․ Past.am-ի ուշագրավ տեղեկություններըՍտամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ո՞ւմ է մտահոգում հազարավոր մարդկանց ճակատագիրըՖրանսիական խաղողը՝ իտալական «քարոտ տարածքներում». «Փաստ»Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր ԿամենդատյանԸնտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանՎրեժխնդրությո՞ւն, թե՞ պետական կառավարում. ո՞ւր է գնում ՀայաստանըԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈԻԼԻՍԻ)․ Պատերազմ՝ ֆուտբոլային հանդիպման պատճառով. «Փաստ»Իրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Անժամանակ կյանքից հեռացել է Տաթև ՖախուրյանըԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱրևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսներըՆստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց «Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»SpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»Փաստացի, միջազգային հիմնական դերակատարները պաշտպանել են Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ փաշինյանական իշխանությունը մերժել է այդ մոտեցումը և Արցախը հանձնել Ադրբեջանին․ Աբրահամյան Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանԻրանի Բուշեր նահանգում պայթյուններ են որոտացել«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Հուլիսի 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներԹրամփը Կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հասցվող ԱՄՆ hարվածների վերսկսման մասինՄիկոյան փողոցում շղթայական ավտnվթար է տեղի ունեցելԻննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնըՀուլիսի 14-ին, 15-ին, 16-ին 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՎլադիմիր Պուտինը պարգևատրել է հայտնի սրտավիրաբույժ Բագրատ ԱլեքյանինՍարի թաղում պերֆորատորով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել է եւ տեղում մահացել