Մահացել է Զավեն Սարգսյանը
ՄՇԱԿՈՒՅԹԿյանքից հեռացել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։ Լուրը Facebook-յան էջում հայտնել է կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը։
«Կյանքից հեռացել է իմ ընկեր ու մեծ մարդ Զավեն Սարգսյանը։ Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Երվանդ Երզնկյանը։
Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչը վարպետի տուն-թանգարանի հիմնադիր տնօրենն էր: Նա մեծ դերակատարում է ունեցել Փարաջանովի թանգարանի հիմնման ու կայացման հարցում։ Նա տաղանդավոր լուսանկարիչ էր, անհատական ցուցահանդեսներ է ունեցել բազմաթիվ երկրներում։ Զավեն Սարգսյանը ծնվել է 1947թ.-ին։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



