Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Լեռնային Ղարաբաղի հուշարձանների վիճակը պետք է գնահատեն միջազգային մասնագետները». ռուս փորձագետ

ՄՇԱԿՈՒՅԹ

Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության կոթողների ներկա վիճակը հարկավոր է գնահատել, ինչը կարող են անել միջազգային, այդ թվում նաև ռուս փորձագետները, որոնք Սիրիայում աշխատելու փորձ ունեն։

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Լիխաչովի անվան Բնական ու մշակութային ժառանգության ռուսական գիտահետազոտական ինստիտուտի համաշխարհային ժառանգության ու միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Նադեժդա Ֆիլատովան։

Ֆիլատովայի խոսքով՝ գոյություն ունի պրակտիկա, համաձայնի որի՝ ռիսկային բարձր գոտում գտնվող մշակութային տեսարժան վայրերը հայտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում՝ չհանդիսանալով համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Ինչպես նշում է մասնագետը, սա ծայրահեղ քայլ է լինում, որին դիմում են այն ժամանակ, երբ տեղի իշխանություններն ի վիճակի չեն լինում ապահովել հուշարձանների պահպանումը, ուստի անհրաժեշտ է լինում միջազգային միջամտություն։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական ու ճարտարապետական ժառանգության հուշարձաններին, ապա հարկավոր է առաջին հերթին որոշել՝ արդյոք դրանք իսկապես վտանգված են։ Այժմ, երբ զինված բախումները տարածաշրջանում փաստացի դադարել են, շատ կարևոր է այդ օբյեկտների ներկայիս վիճակը գնահատելը հետագա որոշումների կայացման համար», - նշել է փորձագետը։

Նրա կարծիքով՝ լավագույն տարբերակը կլինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄՈՍ-ի համատեղ առաքելության ձևավորումը, որին կմասնակցեն նաև ռուս մասնագետները, որոնք արդեն բարդ իրավիճակներում աշխատելու փորձ են ձեռք բերել, մասնավորապես, Սիրիայում։

«Առաքելությունը պետք է մեկնի այնտեղ ու տեղում գնահատի այդ օբյեկտների ֆիզիկական վիճակն ու դրանց շուրջ ստեղծված իրավական հարաբերությունների համակարգը։ Առաքելության անդամները պետք է պատասխանեն այն հարցերին, թե ով է դրանց օգտագործողը, ով է պատասխանատվություն կրում այդ օբյեկտների պահպանման համար, կա արդյոք անհապաղ վերականգնման աշխատանքներ սկսելու անհրաժեշտություն, թե դրանք վթարային վիճակում չեն։ Երբ խնդիրների շրջանակը հասկանալի կլինի, հարկավոր է լինելու որոշել, թե հավելյալ ինչ մեխանիզմներ է անհրաժեշտ ներառել», - բացատրել է Ֆիլատովան։

Գործակալության զրուցակիցը նաև հավելել է, որ առաքելությունը կարող է խորհուրդներ տալ հետագայում հուշարձանների կառավարման ապահովման վերաբերյալ, ինչպես նաև Ադրբեջանի կառավարության հետ մշակել դրանց պահպանման ու գործածության ճանապարհային քարտեզ։ Միջազգային փաստաթղթի տեսքով ճանապարհային այդ քարտեզի ստեղծումը կնշանակի միջազգային պարտավորությունների ստանձնում, որին պետք է հետևեն բոլոր կողմերը, ինչն էլ Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման հավելյալ երաշխիք կհանդիսանա։

ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին