Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Չարեքտարցիները այրել են տները, բայց հնարավոր է՝ գյուղը մնա Արցախին (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս ՀՀ կառավարությունը հրապարակել էր Արցախի այն 121 բնակավայրերի անունները, որոնք անցել են կամ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ համաձայն ռազմական գործողությունների դադարեցման մասին ստորագրված հայտարարության:

Այդ 121 բնակավայրերի մեջ էր գտնվում նաև Չարեքտար գյուղը, որը մինչև այսօր վիճելի է՝ հանձնվել է Ադրբեջանին, թե՞ ոչ: Երեկվանից համացանցում բուռն շրջանառվում է տեղեկություն այն մասին, որ Չարեքտարի բնակիչները այրել են իրենց տները, պատրաստվել են տեղահանման, սակայն հետո պարզվել է, որ այդ գյուղը չի հանձնվելու Ադրբեջանին:

Այս տեղեկությունը պարզելու համար ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Չարեքտար գյուղի բնակիչ Ռուզաննա Ազարյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղը երեկվանից արդեն գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ. «Երեկ արդեն ճանապարհները փակվեցին, ու ամուսինս մնաց այդ գյուղում, ինքը չկարողացավ դուրս գալ գյուղից: Անգամ անձնագիրը իր մոտ չի, որ գոնե կարողանա Լաչինի միջանցքով գալ: Քիչ առաջ էլ խոսեցի նրա հետ, խնդրեց, որ գումար ուղարկեմ՝ կարողանա մեքենա գտնել գալու համար»,- ասաց Ռուզաննան:

Նա նաև նշեց, որ ամբողջ գյուղը դատարկված է, այնտեղ բացի իր ամուսնուց, մնացել է նաև սկեսրայրը. «Մինչև վերջին պահն էլ այնտեղ եղել են բնակիչներ, մեր տներում մեր զինվորներին ենք ընդունել, իրենք են եկել մեր գյուղը հսկել: Բնակիչները, սակայն, գյուղը լքել են վերջին 2 օրերին»,- ասաց Չարեքտարի բնակիչը:

Վերջինիս մեզ հետ զրույցում հաստատեց, որ գյուղացիները այրել են ոչ միայն իրենց տները, այլև դպրոցները. «Կան տներ, որ չեն այրել, գրանատ են գցել ու պայթեցրել տունը: Հին դպրոցն են այրել, նոր դպրոցի տանիքն են հանել: Գյուղում 55 ընտանիք է եղել, և ընդամենը 5 տուն է մնացել, որ չի պայթեցվել կամ այրվել»,- ընդգծեց Ռուզաննան:

Որքան էլ, Չարեքտարի բնակրը պնդեց, որ գյուղը անցել է Ադրբեջանին, մեզ հետ զրույցում այլ էր Չարեքտարի գյուղապետ Կամո Ցականյանի կարծիքը. «Սկզբում, երբ իմացանք, որ Քարվաճառը պետք է հանձնվի Ադրբեջանին, համոզված էինք, որ Չարեքտարը ևս հանձնվելու է, ո՞վ կիմանար, որ այսպես կլինի: Չարեքտարը Ադրբեջանին չի հանձնվել, քանի որ, ինչպես հետո պարզվեց, նախկինում այն եղել է Մարտակերտի շրջանում»,- պարզաբանեց գյուղապետը:

Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչու էր երեկվանից գյուղ տանող ճանապարհը փակվել, պատասխանեց, որ պատճառը չգիտի, բայց հիմա այն բաց է, և ինքը գնում է Չարեքտար. «Որքան էլ, որ ցանկանում եմ՝ այն վերաբնակեցվի, միևնույն է այն կարծիքին եմ, որ Չարեքտարը այսուհետ կսկսի ծառայել որպես ՀՀ զինված ուժերի տեղակայման վայր»,- եզրափակեց Կամո Ցականյանը:

Ի՞նչ է ստացվում, որ պաշտոնական հայտարարության մեջ Չարեքտարը ներառված է այն գյուղերի շարքում , որոնք հանձնվելու են Ադրբեջանին, գյուղապետը նշում է, որ գյուղը մնալու է մեր կազմում, իսկ դրան զուգահեռ գյուղացիները շարունակում են այրել իրենց տները՝ ադրբեջանցիներին չթողնելու նպատակով: Հասկանալու համար՝ ինչ ճակատագիր է սպասվում գյուղին, ժամեր շարունակ փորձեցինք  կապ հաստատել Մանե Գևորգյանի և Վահրամ Պողոսյանի հետ, սակայն՝ ապարդյուն: Մնում է հասկանալ՝ ով պետք է ի պաշտոնե իրազեկեր գյուղացիներին և ուղղորդեր իրենց գործողություններում:

Զվարթ Պետրոսյան

Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել