Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մեզ պար­տադր­վեց պար­տու­թյան ճա­նա­պար­հը, լույ­սը թու­նե­լի վեր­ջում դեռ չի երև­ում»․«Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր երկիրն ու քաղաքացիները ծանր շրջան են ապրում։ Անհասկանալի է ներկան, անորոշ՝ ապագան։ Ինչո՞ւ հարյուր տարի անց նորից բռնեցինք հայրենազրկման ճանապարհը։ Գրականագետ Սերժ Սրապիոնյանը նշում է՝ հարցի ակունքները թաղված են աշխարհաքաղաքական խնդիրների մեջ։ «Նրանք հստակ նկատեցին, որ իշխանափոխության միջոցով իշխանության ղեկին հայտնվածները ժամանակին հայկականության դեմ բավականին գլոբալ հարձակումներ սկսեցին և առաջին հարվածն ուղղեցին այն հիմնական պատվարին, որի շնորհիվ հայ ազգը կար և գոյություն ուներ։ Ցեղասպանություն և երկրաշարժեր տեսած ու պայքարի ելած այս ժողովուրդը հիմնականում հենված էր հայի և հայկականության գիտակցման վրա։ Այդ գիտակցումը, էությունը հայի միջից հանելուց հետո կարող էին հայի հետ վերաբերվել այնպես, ինչպես, օրինակ՝ կավե զանգվածի, որից ինչ ուզում` ծեփում են։

Շատերի համար անակնկալ էր, որ Հայաստանում դեռ կան ուժեր, որոնք կարող են պայքարել հայկականության համար։ Հետո արդեն սանձազերծվեց պատերազմ։ Տարօրինակ ու մութ մի գործարք էր կատարվում հայ ժողովրդի թիկունքում, և այդ գործարքի ակտիվ մասնակիցները մեր միջից էին, նրանք, ովքեր գլոբալիստ էին, քարոզում էին ոչ հայրենասիրական շիզոֆրենիա, նրանք, որոնք կարծում էին, թե թուրքի հետ հնարավոր է բարեկամություն անել, որոնք թուրքերի հետ միասին գծում էին հայկականության ոչնչացման «չափորոշիչները» և այլն։ Բայց կար մի կարևորագույն ուժ՝ հայկական բանակը, որի ոգին շատ բարձր էր, տարածաշրջանի բոլոր բանակների հետ համեմատած։ Իսկ պատերազմներում հաղթում է զինվորի ոգին։

Եվ ի՞նչ արվեց։ Կար հստակ մոտեցում՝ գլխատել այն բանակը, որի գեներալիտետը այդ ոգին կրողն էր։ Սկսվեց սևացման մի զարմանալի գործընթաց՝ տուշոնկաների, ծաղկեպսակների, մանկահասակ երեխաների նամակների մանիպուլ յացիայով, օգտագործելով նաև այն հնարավոր ճշմարտանման իրողությունը, որ այս գեներալը միլիոնատեր է, այն մյուսը՝ սեփականատեր և այլն։ Սկսեցին շատ նուրբ, հստակ մշակված քաղաքականություն։ Բանը հասավ նրան, որ բանակի գլխին դրվեց կամազուրկ մեկը՝ Դավիթ Տոնոյանը, որը ռազմական գործից հավանաբար հասկանում է ինձանից մի քիչ ավելի, իսկ ես ոչինչ չեմ հասկանում:

Գերժամանակակից զինատեսակները ձեռք բերելու փոխարեն գնվում էր «կլուբնիկ», «պամիդոր», և երբ հաստատվում էր, որ բանակից կրել ու տարել են զինվորի հացը, իրենք զինվորի ոգին սկսեցին բարձրացնել «մայկա-տրուսիկով», որն, ըստ էության, չկա էլ։ Բանակը սկսեցին բարոյազրկել։ Կային ու կան շնորհալի գեներալներ, որոնց հեռացումը կարող էր պարզ ցույց տալ իրենց հիմնական միտումը, նրանց պահեցին, բայց դրեցին փակուղու մեջ՝ թույլ չտալով գեներալիտետի մտածողությամբ ժամանակակից մարտավարություն իրականացնել։ Այս առումով բոլորովին պատահական չէ, որ վարսավիրից և ժամանակակից հագուստեղենից թեթևակի հասկացող մի գավառացի կնոջ տանեին ու դնեին գլխավոր շտաբում մարտական օպերացիաներ մշակելու ամենաթունդ պահին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սրապիոնյանը։

Ընդգծում է՝ ջարդուփշուր արվեց հայկական բավականին ճկուն անվտանգության համակարգը, որի խորհրդի գլխին հայտնվեց խիստ կասկածելի մեկը, ում անունը որևէ տեղ չի լսվում։ «Քայքայվեց Սփյուռքը, որը հիմնական պատվար էր։ Իլհամ Ալիևն ասում էր, որ հայկական Սփյուռքը ադրբեջանական նավթից անհամեմատ ավելի ուժեղ պատվար է հայ ժողովրդի համար։ Սփյուռքի նախարարությունը վերացրեցին, տեղը բերեցին պատեհապաշտ ինչ-որ գյադայի, թող որևէ մեկը Հայաստանում հիշի նրա որևէ գործողություն Սփյուռքը համախմբելու վերաբերյալ։

Հայությանը զրկելով կենսական այս բոլոր երակներից՝ հասկանում էին, որ զինվորի ոգին դեռ ամբողջությամբ կոտրված չէ, վաղը հնարավոր հանցագործությունների բացահայտման մեջ հենց այդ նույն ազգային մտածողները մեծ դերակատարում ունեն, իսկ նրանք 1820 տարեկան այն զինվորներն են, որոնց հայրերը կերտել էին Արցախի հաղթանակները։ Սկսեցին ի՞նչ անել։ Մեր թշնամիների հետ փոխպայմանավորվածությամբ ստեղծեցին մի համակարգ, որի դեպքում պարզապես ավտոբուսներով, թիրախային այլ տրանսպորտային միջոցներով երեխաներին տեղափոխեցին դեպի ռազմաճակատ, հաճախ առանց զենքի, պաշտպանական միջոցների թողնելով, բաց դաշտերում խմբակային կուտակումներ անելով, երբ ԱԹՍ-ների բոլոր հնարավոր հարվածները գիտեին, և երեխաներին մղեցին մսաղացի։

Տարբեր հաշվարկներով՝ 5-ից 7 հազար այդպիսի ծաղիկ իր ուսերի վրա կարող էր պահել Հայաստանը, և նրանք դավաճանաբար վերացրեցին նրանց՝ կատարելով իրենց տերերի պատվերները։ Այդ տերերին որոնեք Թուրքիայում, որոնց հետ համագործակցել են «գիտունները», ինքը՝ ղեկավարը, ըստ մամուլում տարածված լուրերի, ժամանակին 6-7 ամսով եղել է այդ երկրում, կրթական չափորոշիչներ կազմողները եղել են Թուրքիայում ամիսներ շարունակ։ Ժողովուրդը թող գնա և հասկանա, թե որտեղից է գալիս այս ամբողջ արհավիրքը։ Նույնիսկ բռնի բոլ շևիկացման ժամանակների համեմատ սրանք Հայաստանի ամենասև օրերն են։ Լույսը թունելի վերջում դեռ չի երևում։ Պատմությունը զարմանալիորեն կրկնվում է։

Պատահական չէ, որ Շուշին իրենց դրոշի օրը տվեցին, պատահական չէ, որ 2021 թվականին պետք է լրանա Կարսի պայմանագրի 100-ամյակը, այդ թվականին ավելի մեծ կորուստներ ենք ունենալու և այլն։ Ոչինչ պատահական չէ, ամեն ինչ օրինաչափ է, իսկ այդ օրինաչափությունը կերտվում է դրսում, իրագործվում՝ ներսում»,-նշում է մեր զրուցակիցը։ Սրապիոնյանն ասում է՝ մենք չբռնեցինք պարտությունների ճանապարհը։ «Մեզ պարտադրվեց պարտության ճանապարհը՝ մեր միջից դուրս եկած վիժվածքների միջոցով։ Ժողովրդի զայրույթը սահման չունի։ Լինելով լավատես մարդ՝ հոռետեսական միտք եմ ասում. այս ամենի հետևանքները որևէ ձևով առաջիկա տասնամյակներում չեն լուծվելու, եթե դեպի ավելի վատը չգնա։ Եվ սա միայն կախված չէ նրանից, որ այսօրվա ոճրագործը շարունակում է զբաղեցնել Հայաստանի ղեկավարի պաշտոնը։

Որևէ մեկը մինչ օրս հոդաբաշխ կերպով չի բացատրել, թե ինչպե՞ս Շուշին դարձավ առևտրի առարկա, ինչպե՞ս Մեղրիով անցնող ճանապարհը մտավ բանակցությունների մեջ, ինչպե՞ս եղավ, որ կապիտուլ յացիայից հետո առանձին գյուղեր շարունակում են սկուտեղի վրա մատուցել թշնամուն, այսօր արդեն սկսվել է կոմունիկացիոն գծերի շինարարությունը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում»,-հավելում է գրականագետը։ Ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ շատերն այսօր չեն էլ հասկանում, թե ինչ է կատարվել։ «Խաղաքարտի վրա դրված է, և ներքին կուլիսային պայմանավորվածություններ են ընթանում, թե ինչ նոր մեթոդներ մոգոնեն Զանգեզուրն էլ մեր դարավոր թշնամուն մատուցելու համար։ Երկրորդ կարծիք լինել չի կարող։ Մեր ինքնասիրությունը, հայկականությունը այնքան է կոտրված, որ մարդն ապրում է պարտադրված լինելու ամոթով։

Մարդը, որը բանականություն ունի, ապրում է մեծ ամոթով և մեղքի մեծ զգացումով։ Ոչ միայն այն պատճառով, որ ունենք հազարավոր զոհեր, այլ նաև այն պատճառով, որ իբրև հայ մարդ, դարավոր պատմություն կերտած, մարդկությանը հզորագույն լիցքեր տված ազգ՝ այսօր դարձել ենք ինչ-որ գոյատևող մասնիկ։ Ընդ որում,սպասեք էլ ավելի վատթար ընթացքի՝ հայոց պետականության հերթական անգամ վերացմանը։ Անցեք պատմության էջերով և տեսեք, թե քանի անգամ ենք տրվել աշխարհի շողշողուն խաղալիքներին և կործանել մեր պետականությունը։ Զարմանալի է նաև այն, որ մարդիկ, որոնք պետք է լինեին ազգային արժեքների պաշտպանները, այնքան են զոմբիացել, մանկուրտացել, որ շարունակում են հարձակումներն այն մարդկանց վրա, որոնք նվիրված են իրենց երկիրը պաշտպանելու գործին։

Տեսեք՝ պատարագ է մատուցվում, շարունակում են եկեղեցին քննադատել, չի մատուցվում, քննադատում են, հոգևորականներ զոհվեցին, գերեվարվեցին այս անագորույն պատերազմում, միևնույն է՝ եկեղեցին քննադատում են։ Իսկ նրանք, բացի սելֆիներից, ոչինչ չարեցին։ Թող մտածեն՝ նախորդները թալանե՞լ են, թե՞ ոչ։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը չեմ, չեմ եղել և, մեղմ ասած, ընդգծված համակրանք էլ չեմ ունեցել։ Բայց այս նախագահը ոչ միայն հաղթել է, այլ նաև եղել է ամենագլխավոր դեմքերից մեկը, որը կերտեց ազատ ու անկախ Արցախը, որը այդ Արցախը հանեց փոսից, Հայաստանում լևոնական վայրենի սեփականաշնորհման դեմն այս կամ այն կերպ առավ, և որին երկու տարի իր թիվ մեկ թշնամին փորձում է կեղծ օրենքների սահմանում դատել և չի կարողանում ապացուցել նրա գործած մեղքը, բայց օխլոսը շարունում է կրկնել նույն մաշված երգը՝ 30 տարի կերել են։ Իսկ այսօր ինչքա՞ն են ուտում»,եզրափակում է Սերժ Սրապիոնյանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գևորգյան