Պաշտոնական. ՈՒԵՖԱ-ն Իբրահիմովին ցմահ որակազրկել է, Քարաբագին՝ տուգանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւԵՖԱ-ն պատժել է «Քարաբագի» մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին սոցցանցերում հայերին սպանելու կոչերի համար:
«Վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմինը որոշում կայացրեց արգելել «Քարաբագի» մամուլի պատասխանատու Նուրլան Իբրահիմովին ցմահ զբաղվել ֆուտբոլի հետ կապված որևէ գործողությամբ` նրա գործունեության ժամանակավոր կասեցման օրվանից (2020 թ. նոյեմբերի 3-ից), պահանջել ՖԻՖԱ-ից ընդլայնել վերը նշված ցմահ արգելքը ամբողջ աշխարհում, իսկ «Քարաբագին» տուգանել 100,000 եվրոյով », – ասված է ՈՒԵՖԱ-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ տվյալ անձը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իրենք պետք է սպանեն բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին ու ծերերին, իսկ հետո հեռացրել գրառումը:
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
3
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով
5
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի դեկտեմբերի 3-ին և 4-ին



