Գյումրիում ռուս զինծառայողի դի են հայտնաբերել. Sputnik Արմենիա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուս զինծառայողներից մեկը Գյումրիի զորամասի տարածքից դուրս գտնվող բնակության վայրում հայտնաբերել է համածառայակցի մարմինը` առանց կյանքի նշանների։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրի մասին հաստատեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։
«Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը իրավապահների հետ համատեղ հետաքննություն է անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստով։ Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,–ասացին մամուլի ծառայությունից։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



