Մաշտոցի պուրակում ծառեր են հատվում (լուսանկարներ)
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՎերջին մի քանի օրերին Մաշտոցի պողոտայի եւ Սարյան փողոցի հարակից պուրակում շինարարություն է ընթանում: Աշխատում է ծանր տեխնիկա, նվազագույնը մոտ մեկ տասնյակ մեծ ծառեր են հատվել: Տարածքում աշխատող բանվորները Past.am-ին ասացին, որ հատված ծառերը որդնած եւ փչացած ծառեր էին, որոնք հատվել են Երեւանի քաղաքապետարանի թույլտվությամբ: Ըստ շինարարությունը համակարգող խմբի հավաստիացումների՝ այգին բարեկարգվում է եւ հատված ծառերի փոխարեն տնկվելու են նորերը:
Տարածքում տեղադրված ցուցանակի համաձայն՝ աշխատանքների պատվիրատուն «Նոր Երեւան» ՍՊԸ-ն է, շինարարական աշխատանքները վստահված են «Դակշին» ՍՊԸ-ին: Ցուցանակին գրված տեղեկատվության համաձայն՝ աշխատանքներն ավարտին հասցնելու վերջնաժամկետը 2016 թվականի հունիսի 1-ն է, իսկ դրանք պետք է մեկնարկած լինեին դեռեւս այս տարվա մայիսի 27-ին, այնինչ մեկնարկել են ընդամենը 3-4 օր առաջ:
Գագիկ Աղբալյան