Ադրբեջանցիները հայկական կողմին են հանձնել 5 զինծառայողի մարմին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել 5 զինծառայողի մարմին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են Արցախի կառավարության օպերատիվ շտաբից և հավելել, որ դիակները Հադրութի կողմից են հանվել։
«Այսօր հայկական կողմին է հանձնվել 5 մարմին։ Զինծառայողների մարմինները Հադրութից են դուրս բերվել, բայց կոնկրետ որ հատվածից, դեռ հայտնի չէ», - ասացին շտաբից։
Այժմ բանակցություններ են ընթանում որոնումները շարունակելու թեմայով։
Բացի այդ, շտաբից հերքել են հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Շուշիի մերձակայքից երկու կողմից ավելի քան 2000 զինծառայողների դիակ է հայտնաբերվել:
Ավելի վաղ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է դիակների և գերիների փոխանակման գործընթացը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



