Ռուս խաղաղապահները Արցախում ականազերծել են ավելի քան 2 հեկտար տարածք և շուրջ 3 կմ ճանապարհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղում գտնվող Ռուսաստանի պաշտպանության նախարարության մարդասիրական ականազերծման կենտրոնի մասնագետները Ստեփանակերտ քաղաքի հարավային մասի ավելի քան 1,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը մաքրել են պայթունավտանգ առարկաներից: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
«Մեկ օրում հայտնաբերվել է 87 պայթյունավտանգ առարկա, որոնք դուրս են բերվել հատուկ տարածք և ոչնչացվել:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ընթացքում ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 2 հեկտար տարածք և շուրջ 3 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է 144 պայթյունավտանգ առարկա»,- նշել են ՌԴ ՊՆ-ից:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



