Ավտովթար Երևանում. բախվել են Toyota-ն և Խաչատուր Սուքիասյանի Rolls Royce-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ից 17:20-ն ընկած ժամանակահատվածում, Տիգրան Մեծ պողոտայում բախվել են Rolls Royce մակնիշի 01 AA 015 համարանիշի և Toyota մակնիշի 35 QQ 981 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ավագ տեսուչ Վահե Սարգսյանն ու տեսուչ Ավագ Ասիրյանը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը Rolls Royce-ի վարորդն է եղել, իսկ նշված ավտոմեքենան հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանինն է, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Գռզո» մականվամբ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



