«Հայտնեցին, որ զոհվել է. չճանաչած` հարազատ եմ կորցրել». Իննա Խոջամիրյան
ԲԼՈԳԴերասանուհի Իննա Խոջամիրյանը Ինստագրամի իր էջում հրապարակել է պատերազմի օրերին իր կողմից սահման ուղարկված շոկոլադի լուսանկարը` գրությամբ, որ այն հրավիրատոմս է իր մասնակցությամբ «Երկնագույն շան աչքեր» ներկայացման համար:
Լուսանկարին կից Իննան գրել է, որ շոկոլադի հասցեատերը, ցավոք, զոհվել է:
«Հայտնեցին, որ զոհվել է: Սիրով ու հավատով գրված թուղթս հասցրել էր տեղ հասնել: Չճանաչած` հարազատ եմ կորցրել: Ինչ ծանր տարա, ինչի՞ սենց… »,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իննան ևս մեկ հրավիրատոմս֊շոկոլադ էր հրապարակել` նշելով, որ այն հասել է տեղ:
«Հասավ:
Հ.գ. Այդ ներկայացումները հենց Արցախում ենք խաղալու: Սպասում ենք»,- գրել էր դերասանուհին:

1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



