Արցախում փախստականների տեղափոխող ավտոբուսը խցանվել է ձյան մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՂարաբաղում փախստականների տեղափոխող ավտոբուսը, որ խցանվել է լեռնային ճանապարհին ձյան մեջ, տարհանվել է ռուս փրկարարների օգնությամբ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ մամլո ծառայությանը:
«Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ԱԻՆ-ի խմբավորման ուժերի կողմից տարհանվել է փախստականներին տեղափոխող ավտոբուսը: Նրանք վերադառնալիս են եղել Ստեփանակերտ և Լաչինի միջանցքի Շուշի-Գորիս լեռնանցքի հատվածում խցանվել են՝ հայտնվելով ձյան մեջ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՃՏՊ-ի պահին ավտոբուսում 42 մարդ է գտնվել, այդ թվում՝ 8 երեխա: Վարորդը թեթև վնասվածք է ստացել, վերջինիս բուժօգնություն է տրամադրվել: Այլ տուժածներ չկան: Ավտոբուսն ուղեկցել են մինչև Ստեփանակերտ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



