Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 27 000 փախստական է վերադարձել Արցախ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 27 000 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ, որոնցից 1168-ը՝ վերջին մեկ օրում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«2020 թվականի դեկտեմբերի մեկին ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականներին տեղափոխող հերթական ավտոբուսները: Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 1168 մարդ»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:
Ռազմական գերատեսչության տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայրեր են տեղափոխվել ավելի քան 27 հազար քաղաքացիներ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



