Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տրամաբանությունը լավ բան է

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ընդդիմությունը ոչ մի կերպ չի ուզում ընդունել, որ հանրաքվեի արդյունքների կեղծումը ոչ միայն իշխանությունների մեղքն է, այլ նաև իրենց թերի աշխատանքի, իրենց ընտրած սխալ մարտավարության և, ինչու չէ՝ նաև անգործության, բազմաթիվ տեղամասերում այդպես էլ ներկայացուցիչներ չդնելու և գործընթացը պատշաճ ձևով չվերահսկելու արդյունքն է: Ցանկացած երկրում էլ ցանկացած իշխանություն, բնականաբար, կուզի անցկացնել իր նախագծերը, հնարավորության դեպքում՝ շարունակել, երկարաձգել իր իշխանությունը: Ոչ ոք հեշտությամբ իշխանական աթոռներից և հնարավորություններից չի հրաժարվում: Այլ բան է՝ շատ տեղերում իշխանություններին դա չի հաջողվում, որովհետև տեղի ընդդիմությունն իր տեղում է և թույլ չի տալիս նման բան: Մեր ընդդիմությունն, օրինակ, Շիրակի մարզում և էլի մի շարք բնակավայրերում թույլ չտվեց և այնտեղ «Ոչ»-ը հաղթեց: Մնացած տեղերում լավ էլ թույլ տվեցին, բայց դե ինչպե՞ս կարող է մեր ընդդիմությունն ընդունել մեղքի իր չափաբաժինը, չէ՞ որ անպայման պետք է մեղավորներ փնտրել: Եվ այդ մեղավորները կարող են լինել ով ասես: Բացի իշխանություններից, մեղավոր կարող է լինել «Իսլամական պետությունը», Եվրոպան, Ամերիկան, Մոսադը, Պուտինը, Էրդողանը, Աբու Բաքր ալ-Բաղդադին, Պակիստանի հետախուզությունը, ռուսական «ԿԳԲ»-ն, ցուրտ ձմեռը, Բաշար Ասադը, Ժիրինովսկին, դոլարի ու ռուբլու կուրսը, Չինաստանը, Գագիկ Ծառուկյանը...

Այ հատկապես Գագիկ Ծառուկյանը. ըստ մեր ընդդիմադիրների և նրանց համակիր լրատվամիջոցների «ցնցող» տրամաբանության՝ նա անպայման պետք է մեղավոր լինի կեղծիքների մեջ: Նույնիսկ մեղքն ապացուցող պատճառ կա՝ Առինջ գյուղում «Այո»-ն «Ոչ»-ից շատ է: Իսկ հնարավոր չէ՞, որ մի քանի տեղ էլ լավ քարոզչություն տարված լինի և իսկապես «Այո»-ն «Ոչ»-ից շատ եղած լինի: Վերջապես բացի ՀՀԿ-ականներից, ԲՀԿ և ՀՅԴ անդամներից, կան նաև բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր կարդացել են նոր Սահմանադրության նախագիծը, ուսումնասիրել և սեփական համոզմունքներով կողմ են արտահայտվել այդ նախագծին: Այդ որտե՞ղ է գրված, որ բոլորը պետք է դեմ լինեն: Մեր ընդդիմությունն իր մեջ կարծես թե տոտալիտար համակարգ ստեղծելու հակումներ ունի, որը նման դեպքերում բացահայտվում է:

Հիմա ի՞նչ է ստացվում, եթե մի տեղ «Այո»-ն շատ է, ուրեմն կեղծել է, ու կեղծել է Ծառուկյանը, որովհետև Առինջն իր տանը մոտի՞կ է: Ես Ծառուկյանի փաստաբանը չեմ, բայց ինձ մոտ հարց է առաջանում՝ իսկ ոչի՞նչ, որ ասենք Աբովյան քաղաքն էլ Ծառուկյանին բավականին մոտիկ է ու ոչ միայն մոտիկ է, այլ նաև Աբովյանում նա, մեղմ ասած, շատ մեծ ազդեցություն ունի: Ու թարսի պես հենց Աբովյանում «Ոչ»-ը հաղթել է «Այո»-ին՝ նույնիսկ պաշտոնական տվյալներով: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Ծառուկյանը խոշոր բնակավայրը թողած՝ ինչ-որ փոքր տեղ է կեղծիքներ կազմակերպում, այնինչ կարող էր Աբովյանում կեղծելով լուրջ ու զգալի ծառայություններ մատուցել «հանցավոր իշխանություններին»: Տրամաբանությունը որ կա՝ լավ բան է, մեկ-մեկ արժե աշխատեցնել: Սա էլ ուղղակի՝ որպես խորհուրդ:

Կարեն Վարդանյան

Աղբյուրը՝ Lurer.com

Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել