Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչ է քննարկել Նիկոլ Փաշինյանը պատերազմի ամենաթեժ օրերին. ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել գաղտնի ծրագրից

ՔԱՂԱՔԱԿԱՆ

NEWS.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Արցախում պատերազմական գործողությունների ընթացքում ՆԱՏՕ–ին դիմելու ՀՀ իշխանությունների գաղտնի ծրագրի վերաբերյալ։

«Պարզվում է՝ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 18-25–ն ընկած ժամանակահատվածում չհաջողելով ռազմաճակատում հօգուտ հայկական կողմի բեկում մտցնել, կոնկրետ գործողություններ է ձեռնարկել Հայաստանի ռազմավարական դաշնակցին փոխելու ուղղությամբ։ Մասնավորապես՝ պատերազմական թեժ օրերին Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբը մտադրություն են ունեցել մեկ օրում փոխել Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը դեպի արևմուտք այնպես, որ ռազմավարական դաշնակիցը գլխի չընկնի։ Ռուսաստանին «մոլորեցնելու» համար Փաշինյանը պատերազմական առաջին օրերին պաշտոնանկ արեց ԱԱԾ–ում հակառուսական քայլեր իրականացնող տնօրեն Արգիշտի Քյարամյանին՝ այդ կերպ ցույց տալով իր «հավատարմությունը» ռազմավարական դաշնակցին՝ միաժամանակ լրացուցիչ երաշխիք ստեղծելով ռուսական զենքի անարգել մատակարարման համար։

Հայաստանի արտաքին քաղաքականության կուրսը փոխելու վերաբերյալ իշխանությունները զուգահեռաբար խորհրդակցություններ են իրականացրել անկախ մասնագետների հետ, որոնք հիմնականում միաբերան կոչ են արել նրանց արկածախնդրության չգնալ և երկիրը չտանել կործանման։ Իշխանությունների գաղտնի մտադրության մասին միամտաբար, գուցե նաև միտումնավոր բացահայտել էր նաև արևմուտքից ֆինանսավորվող Դանիել Իոաննիսյանը, ով հոկտեմբերի 21–ին «Սորոսականների» ու «Հակասորոսականների» մասին մի գրառում էր արել՝ նշելով. «Արսեն Խառատյանը Վաշինգտոնում հստակ վիզ է դնում հայկական դիրքորոշումը առաջ տանելու համար, միջազգային առաջատար լրատվամիջոցներով տռաս է հանում Բաքվի ու Անկարայի ներկայացուցիչներին»: Խոսքը Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի մասին է, որը պատերազմի ողջ ընթացքում հույս ուներ, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Բայդենի հաղթանակը կարող է նոր շանսեր ստեղծել Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխության հարցում։

Մասնագետների հորդորները կամ Արևմուտքի ոչ վստահելի պահվածքը գործող իշխանություններին, սակայն, ստիպել է հրաժարվել իրենց անհեռանկար քայլերից։ Բնական է, որ ռուսական կողմն իմացել է Փաշինյանի «դավաճանական» մտադրությունների մասին։ Արդյունքում, չնայած հրապարակավ աջակցությանը, այսօր ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Արևմուտքը չեն վստահում ոչ Փաշինյանին, և ոչ էլ նրա թիմի մեծ մասին։ Այնուամենայնիվ, իշխող ռեժիմին դեռևս հաջողվում է կառավարության ՊՈԱԿ–ի և տեղական օլիգարխների կողմից ֆինանսավորվող ֆեյքերի ֆաբրիկաների միջոցով ֆեյսբուքյան էջերում և յութուբյան ալիքներում հանրության մի ստվար զանգվածի մոլորեցնել Պուտինի և Փաշինյանի «ջերմ հարաբերությունների» մասին միֆերով»,-գրում է լրատվամիջոցը:

Պուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է