ՖՈՏՈ. Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը Ազատության հրապարակում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց 16 կուսակցությունների հանրահավաքը, որի ժամանակ որպես վարչապետի թեկնածու ելույթ կունենա նաև Վազգեն Մանուկյանը: Հանրահավաքին ներկա են մեծ թվով քաղաքացիներ: Օպերայում մեծ է նաև ոստիկանական ուժերի թիվը:
Նկատենք, որ Վազգեն Մանուկյանի, Արթուր Վանեցյանի, Իշխան Սաղաթելյանի հետ հարթակին կանգնած է նաև Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Տեր Հովհաննես քահանան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել է Մալաթիա-Սեբաստիա Սուրբ Երրորդություն եկեղեցի։ Տեր Հայրը ունի որոշակի առողջական խնդիրներ, անհրաժեշտ բուժումներ ստանալուց հետո կրկին վերադառնալու է Դադիվանք:

1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



