Ամանորյա հետաքրքիր ավանդույթներ
ԼԱՅՖԱմանորն աշխարհում նշվում է մեծ եռանդով ու խանդավառությամբ, բայց յուրաքանչյուր երկիր ու ազգություն իրեն բնորոշ սովորույթներն ու ավանդույթներն ունի:
Անգլիա:
Անգլիական սովորույթը լի է հյուրընկալությամբ ու ջերմությամբ:Նրանք հավատում են, որ այդ տարվա առաջին հյուրը իր հետ հաջողություն կբերի: Նա պետք է լինի տղամարդ, պետք է տուն մտնի առջևի դռնից և իր հետ բերի որոշ ավանդական նվերներ, այլապես նրան ներս չեն թողնի: Նրանք հավատում են, որ այդ նվերները ողջ տարվա ընթացքում հաջողություն կբերեն:
Չինաստան:
Չինացիները Ամանորը նշելու յուրահատուկ ձև ունեն: Մուտքի բոլոր դռները ներկվում են կարմիր, որը երջանկություն ու հաջողություն է խորհրդանշում: Նրանք ամբողջ օրը թաքցնում են դանակները, որպեսզի ոչ ոք չվնասի իրեն, քանի որ դա գալիք տարում կզրկի ընտանիքին հաջողությունից:
Ֆիլիպիններ:
Նրանք հավատում են, որ յուրաքանչյուր շրջան իր հետ հաջողություն է բերում: Նրանք օգտագործում են խաղող, մետաղադրամներ, հագնում են պուտավոր զգեստներ, քանի որ հավատում են, որ շրջանաձև իրերն ավելի շատ են հաջողություն ու փող բերում: Ամանորը սկսվելու պահին նրանք նաև մետաղադրամներ են նետում՝ հարստությունն ավելացնելու համար:
Իսպանիա:
Իսպանացիները ամեն ժամի համար մեկ հատիկ խաղող են ուտում՝ այդպես ուտելով 12 հատ: Ըստ նրանց՝ դա հաջողություն կբերի և եկող 12 ամիսները կլցնի երջանկությամբ: Չիլի: Մարդիկ այցելում են գերեզմանատներ: Այնտեղ տեղավորվում են և մահացածների հետ սպասում Ամանորի գալուստին:



