Կինը պատուհանից դուրս է նետել իր ընկերուհու նորածին երեխային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿինը Նոր Մոսկվայի բնակելի շենքի բնակարանի պատուհանից դուրս է նետել իր ընկերուհու նորածին երեխային: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱՀ Մոսկվայի քննչական գլխավոր վարչության ներկայացուցիչ Յուլիա Իվանովան, երեխան մահացել է: «Բնակարանում գտնվել են երեխայի մայրն ու նրա ընկերուհին, ովքեր, նախնական տվյալներով, երեխային դուրս են նետել պատուհանից: Նա ստացել է մահացու վնասվածքներ», - ասել է նա: Իր հերթին, իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ կինը երեխային նետել է 13-րդ հարկից: Մոսկվայի դատախազության մամուլի ծառայության ղեկավար Լյուդմիլա Նեֆեդովայի խոսքով՝ երեխան երկու ամսական էր։ Գործն այժմ քննում է Մոսկվայի դատախազությունը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



