Հարսնացուն իդեալական հարսանիք ունենալու համար մահացու հիվանդ է ձևացել
ԼԱՅՖՄեծ Բրիտանիայի բնակչուհի Թոնի Սթենդենը անբուժելի հիվանդ է ձևացել, որպեսզի գումար հավաքի իր երազած հարսանիքի համար, գրում է Mirror թերթը: Պարզաբանվում է, որ 29-ամյա աղջիկը հորինել է, որ իր մոտ քաղցկեղի վերջին փուլն է: Հավատացնելու համար նա նույնիսկ սափրել է գլուխը և հարցազրույցներ տվել՝ խոսելով իր հիվանդության վերջնական փուլի մասին:
«Քաղցկեղը սողոսկել է գլխիս, ոսկորներիս մեջ, այն ամենուր է», - ասել է կինը:
Ընկերները 8,5 հազար ֆունտ ստեռլինգ en հավաքեl Սթենդենի համար, որպեսզի աղջիկն ու նրա զուգընկեր Ջեյմսը «իդեալական հարսանիք ունենան»: Տոնակատարությունից հետո ամուսիններն իրենց մեղրամիսն անցկացրել են Թուրքիայում: Ընկերները շուտով բացահայտել են նրա խաբեությունը: «Նա կարող էր Օսկար ստանալ, նրա դերասանական խաղն այնքան լավն էր: Նա խաբեց մեզ բոլորիս», - ասել է նրա ընկերներից մեկը: Սթենդենին, սակայն, խաբեության համար սպառնում է դատավարություն ու բանտարկություն: