ՌԴ ԱԻՆ-ը փրկարարների նոր ջոկատ է ուղարկել Արցախ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը հատուկ ինքնաթիռով փրկարարներ է ուղարկել Արցախ, նրանց թվում են կինոլոգներ, լեռնային փրկարարներ, կապավորներ և հոգեբաններ: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով նախարարության մամուլի ծառայությանը:
«Դեկտեմբերի 6-ին Մոսկվայից թռիչք է կատարել արտակարգ իրավիճակների նախարարության Ил-76 հատուկ ինքնաթիռը: Խումբը բաղկացած է կինոլոգներից, «Լիդեր»կենտրոնի պիրոտեխնիկներից և լեռնային փրկարարներից, կապավորներից, Նոգինսկի փրկարարական կենտրոնի մասնագետներից, ինչպես նաև հոգեբաններից: Մեկնող անձնակազմը կորոնավիրուսի թեստավորում է անցել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ինքնաթիռը կառաքի նաև 3 ուղևորատար ավտոբուս, անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



