Հույս եմ հայտնում, որ հաջորդող տարիներին գոնե Գյումրին, Սպիտակը, Վանաձորը, մեր բազմաթիվ այլ համայնքներ ամբողջությամբ վերականգնվելու են․ Գագիկ Ծառուկյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ուղերձը.
Ցավոք, այս տարիների ընթացքում այդպես էլ չվերացավ աղետի գոտի հասկացությունը և երկրաշարժի արդյունքում ավերակների վերածված մեր քաղաքներն ու գյուղերը ամբողջությամբ չվերականգնվեցին: Այսօր էլ դեռ հազարավոր մեր հայրենակիցներ շարունակում են ապրել տնակներում՝ ամեն օր հաղթահարելով աննկարագրելի սոցիալական դժվարություններ:
Տարիների հեռավորությունից այսօր ևս մեկ անգամ խոնարվելով երկրաշարժի հազարավոր զոհերի առաջ՝ հույս եմ հայտնում, որ հաջորդող տարիներին գոնե Հայաստանի հայրաքաղաք Գյումրին, Սպիտակը, Վանաձորը, մեր բազմաթիվ այլ համայնքներ ամբողջությամբ վերականգնվելու են, որ վերադարձվելու է դրանց երբեմնի ծաղկուն տեսքը: Դա մեր պարտքն է 1988-ի անմեղ զոհերի սերունդների առաջ:
Հավերժ խոնարհում 1988-ի երկրաշարժին զոհ դարձած մեր բոլոր հայրենակիցների հոգիներին, իսկ նրանց հարազատներին ու մտերիմներին ուժ և տոկունություն՝ միասնաբար առաջ շարժվելու և չսպիացած վերքերն ամոքելու համար:
Աստված պահապան մեզ բոլորիս…»։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



