Ինչ ակնկալել Մարուքյան-Վազգեն Մանուկյան հանդիպումից. «Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ» թերթը գրում է.
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի կոնսենսուսային թեկնածու Վազգեն Մանուկյանը նախօրեին զանգել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին եւ հանդիպման առաջարկ արել։
Հիշեցնենք, որ Մանուկյանի թեկնածությունը հայտարարելուց ժամեր անց ԼՀԿ-ից հայտարարեցին, թե իրենք էլ ունեն վարչապետի թեկնածու՝ Էդմոն Մարուքյանն է։
Հանդիպման օրվա եւ ժամի մասին պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Մարուքյանը երեկ մեզ ասաց՝ ամենայն հավանականությամբ, առաջիկայում տեղի կունենա հանդիպումը։
Հարցին՝ հանդիպումից հետո հնարավո՞ր է հրաժարվեն իրենց որոշումից՝ ԼՀԿ թեկնածուի հարցով, Մարուքյանը պատասխանեց․ «Մենք ոչ մի բան չենք բացառում։ Կխոսենք, կշփվենք, կքննարկենք մեր շարքերի հետ, ապա կհայտնենք մեր որոշման մասին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



