Ռուս խաղաղապահներն ականազերծել են Ստեփանակերտի հարավային հատվածը․ ոչնչացվել է 2876 պայթուցիկ սարք․ ՌԴ ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուս խաղաղապահները ինժեներական հետախուզում և ականազերծում են իրականացրել Ստեփանակերտի հարավային ծայրամասի տեղանքում: Մեկ օրում մաքրվել է ավելի քան մեկ հեկտար տարածք, մեկ կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 2876 պայթուցիկ սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում աշխատող ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են ավելի քան 62 հեկտար տարածք, 21 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 4000 պայթյունավտանգ սարք։
Նշվում է, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում շարունակում են իրենց աշխատանքը։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



