Ռազմաօդային ուժերի ավիատեխնիկայի թվով Ռուսաստանը երկրների վարկանշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրիտանական «Flight International» թերթը հրապարակել է աշխարհի ռազմաօդային ուժերի քանակի ամենամյա հետազոտությունը, որի համաձայն՝ Ռուսաստանը զբաղեցրել է վարկանշային աղյուսակի երկրորդ տեղը:
Հետազոտության համաձայն՝ երկիրն ունի 4143 միավոր ավիատեխնիկա, ինչը կազմում է համաշխարհային ռազմական ավիացիայի ընդհանուր թվի 8 տոկոսը: Միևնույն ժամանակ, պարզվել է, որ ռուսական ռազմական ավիատեխնիկայի կազմում կա 1531 ինքնաթիռ: Շեշտվել է, որ ռուսական ավիացիան ստացել է երկու առաջին քաղաքացիական Մի-38 ուղղաթիռ:
Ըստ վարկանիշային աղյուսակի՝ ռուսական Սու-27 կործանիչն ամբողջ աշխարհի ռազմական ինքնաթիռների շարքում երկրորդ տեղն է զբաղեցնում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



